10:11 24.11.2019
Գեղամ Օհանյանն ու իր ընկերներն իրականության հետ ոչ մի աղերս չունեցող գրառումնե՞ր են անում, թե՞ Շանթնյուզն ապատեղեկատվություն ու խուճապ է տարածել:
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21.00-ին, «Ֆեյսբուքում» գրառում է հայտնվում, որտեղ նշվում է, որ երկու հոգի գնացել են Գեղամա լեռներ, պատրաստվում էին մինչև երեկո վերադառնալ, բայց դեռ չկան ու բավական երկար ժամանակ է՝ անհասանելի են:
Այդ գրառման մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նրանցից մեկը Գեղամ Օհանյանն է, և որ նրանք տնից դուրս են եկել առավոտյան 10-ի կողմերը: Քիչ հետո նույն գրառման տակ հայտնվում է մեքենայի նկարը, որով գնացել են: Այս գրառումից մոտ 20 րոպե անց Ֆեյսբուքում հայտնվում է մեկ այլ գրառում այն մասին, որ Գեղարդի կողմից մեքենա է բարձրացել Վիշապալիճ ու չի վերադարձել:
Գեղամ Օհանյանի շրջապատն անհանգստանալով տարածում էր նրա հեռախոսահամարը։
Ժամը 21.27-ին արդեն ԱԻՆ-ում է ահազանգ ստացվել, որ երկու քաղաքացի գնացել է Աժդահակ ու տևական ժամանակ է՝ նրանց հետ չի հաջողվում կապ հաստատել:
Անցնում է ևս 30 րոպե, ու ինֆորմացիան ունենալուց մեկ ժամ անց Շանթնյուզը լուր է հաղորդում դեպքի մասին: Մեկ ժամ սպասելով՝ գուցե որևէ նորություն լինի: Նյութը հրապարակելու պահին ԱԻՆ-ը ներգրավվել էր որոնողական աշխատանքներին, և դեպքի վերաբերյալ որևէ կասկած չկար։ Մենք հրապարակել ենք ինֆորմացիան, որն, անկասկած, ստույգ էր։ Շանթնյուզի գերնպատակը եղել է հնարավորինս մեծ ուշադրություն սևեռելն այդ պահին վտանգի մեջ գտնվող երիտասարդների վրա։
Հ․Գ․ Ի դեպ, կորել՝ ահա այն բառը, որից սրտնեղում են գրառում անողները, այդ բառն ԱԻՆ պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է մի քանի անգամ:
20:12 09.06.2025
«Կրթվելը նորաձև է». շարժումն այս անգամ Սիսիանում և Գորիսում էրԿրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելն այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Այս համոզմունքով ու առաքելությամբ էլ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը Սյունիքի մարզում էր: Սիսիանում և Գորիսում վարչապետի և նրա տիկնոջ բանախոսությունները լսելու համար նախատեսվածից շատ են հայտագրվածները: «Իմ քայլը» հիմնադրում կարծում են պատճառը շարժման նկատմամբ գնալով […] ...
19:54 09.06.2025
Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայրՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...
19:52 09.06.2025
Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներինՏանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...
19:40 09.06.2025
Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժածԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...
19:26 09.06.2025
Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոնԵրևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...