Կինը թիրախի տակ է իր տանը. Ֆեդերիկա Մոգերինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+19.09 oC

Կինը թիրախի տակ է իր տանը. Ֆեդերիկա Մոգերինի

14:29 25.11.2019

Ֆեդերիկա Մոգերինի

Նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ, Եվրահանձնաժողովը և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

«Բռնությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնություն է՝ ուղղված ողջ մարդկության դեմ, և այն պետք է տեղ չունենա Եվրոպայում կամ աշխարհում այլուր: Այդուհանդերձ, բոլորս գիտենք, որ ի հեճուկս մեր հանձնառության՝ այս մարտահրավերը դեռևս ավելի քան հեռու է հաղթահարված լինելուց:

Կանանց նկատմամբ բռնություն դրսևորվում է ամենուրեք, ապահով չէ ոչ մի վայր՝ անգամ սեփական տունը: Այլ ընդհակառակը․ կինը թիրախի տակ է իր տանը, ինչպես նաև աշխատավայրում, դպրոցներում, համալսարաններում, դրսում, տեղահանման և միգրացիայի պայմաններում, և ավելի ու ավելի առցանց՝ կիբեր բռնության և ատելության խոսքի միջոցով:

Մտահոգիչ են այս խնդրի մասշտաբները. Եվրոպայում ամեն երրորդ կին ենթարկվել է ֆիզիկական և/կամ սեռական բռնության: ԵՄ տարածքում սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի զոհերից գրեթե բոլորը կանայք և աղջիկներ են:

Զարգացող երկրներում յուրաքանչյուր երրորդ աղջկա կնության են հանձնում մինչև 18 տարեկանը։ Առնվազն 200 միլիոն կին և աղջիկ ենթարկվել է կանանց սեռական օրգանների խեղման, ինչը՝ շուրջ 30 երկրում, դեռևս գործող պրակտիկա է:

Մենք, որպես ԵՄ և միջազգային հանրություն, պատասխանատվություն ունենք հավատարիմ մնալու կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների կանխարգելման բացահայտ մերժման և դատապարտման մեր հանձնառությանը:

Մեր պարտքն է նաև աջակցել և պաշտպանել զոհերին ՝ ստեղծելով անվտանգ միջավայր, որպեսզի նրանք ազդարարեն իրենց նկատմամբ կատարված հանցագործությունների մասին:

ԵՄ-ն պարտավորվում է շարունակել անխոնջ աշխատանք տանել իր գործընկերների հետ` ամրապնդելու իրավական շրջանակներն ու հաստատություններին, որոնք աջակցում են զարգացմանը և կրթությանը, բարելավում տուժածներին տրամադրվող  ծառայությունները, նպաստում բռնության արմատական պատճառների լուծմանը, խթանում կանանց հզորացումը։

Բայց կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դադարեցման համար պահանջվում է ավելին քան կայուն հանձնառություն միայն ինստիտուցիոնալ մակարդակում: Այն պահանջում է միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության լայն շերտերի ակտիվ, լայնամասշտաբ ներգրավվածություն:

Եվ, առավելապես, տղամարդկանց մասնակցություն:

Եվ ուրեմն, մեր նպատակը հստակ է. վերացրեք բռնությունն ընդդեմ կանանց և աղջիկների: ԵՄ-ն կշարունակի առաջնագծում պահպանել այս միջազգային մոբիլիզացիան` պաշտպանելու յուրաքանչյուր կնոջ և յուրաքանչյուր աղջկա ազատ և անվտանգ ապրելու իրավունքը։

Մենք դա անում ենք մեր ապագայի և մեր ներկայի համար, քանի որ կանայք արդար, բաց և զարգացած ժողովրդավարական հասարակության հենասյունն են, և ոչինչ չպետք է զրկի նրանց իրենց դերը ազատ և ապահով կատարելու ազատությունից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP