Աշխարհում շուրջ 1 միլիոն մարդ օրական կիրառում է 8 և ավելի դեղ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+19.09 oC

Աշխարհում շուրջ 1 միլիոն մարդ օրական կիրառում է 8 և ավելի դեղ

13:43 25.11.2019

Նոյեմբերի 25-ից 29-ը աշխարհում նշվում է դեղերի անվտանգության շաբաթը: Դեղերի կողմնակի ազդեցությունների և դրանց մասին կարգավորող մարմիններին հաղորդելու կարևորության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, տարբեր երկրների դեղերի շրջանառությունը կարգավորող կառույցները մասնակցում են տեղեկատվական մեդիաարշավին:

Այս տարվա արշավի թիրախն է բազմադեղաբուժությունն այն կարգախոսով, որ կողմնակի ազդեցության դեպքերը հաղորդելը նպաստում է միաժամանակ տարբեր դեղեր կիրառող պացիենտների անվտանգության ապահովմանը:

Դեղերի անվտանգության շաբաթին, որը նախաձեռնել է ԱՀԿ դեղերի անվտանգության դիտարկման կենտրոնը,  համագործակցելով Եվրոպայի դեղերի գործակալությունների ղեկավարների (HMA) և դեղակարգավորող կառույցների միջազգային կոալիցիայի (ICMRA) հետ, միացել է աշխարհի 57 երկիր, այդ թվում` Հայաստանը:

Բազմադեղաբուժություն է դիտարկվում միաժամանակ չորս և ավելի դեղերի զուգահեռ կիրառումը:  Բազմադեղաբուժության արդյունքում՝ դեղ-դեղ, դեղ-սնունդ, դեղ-բուսական ծագման պատրաստուկ փոխազդեցության մեծ ռիսկերի հետևանքով բարձրանում է կողմնակի ազդեցությունների դրսևորման հավանականությունը:

Չնայած բազմադեղաբուժությունն առավել տարածված է տարեցների շրջանում, այնուամենայնիվ, ցանկացած անձ, որը միաժամանակ կիրառում է  բազմաթիվ դեղեր, կարող է կրել բազմադեղաբուժության հետևանքները։

Հետազոտությունները ցույց են տվել, որ 75 տարեկանից բարձր անձանց 30%-ը կիրառում է 6 և ավելի դեղ, իսկ աշխարհում շուրջ 1 միլիոն  մարդ օրական կիրառում է 8 և ավելի դեղ:

Դեղերի անվտանգության մշտադիտարկումը Հայաստանում  իրականացնում է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, որի առաքելությունն է Հայաստանում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի ապահովումը: Ի թիվս այլ կարգավորիչ գործառույթների` կենտրոնն իրականացնում է նաև դեղերի կողմնակի երևույթների, արդյունավետության բացակայության կամ կեղծման կասկածելի դեպքերի հավաքագրում և գնահատում դեղազգոնության համակարգի շրջանակներում` հանդիսանալով համանուն միջազգային ծրագրի լիիրավ անդամ: Հավաքագրված տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:

Դեղի կողմնակի ազդեցությունների հաղորդման ուղիներն են․

  • Առցանց՝ լրացնել հայտագիրը կայքում (www.pharm.am)
  • Թղթային՝ բեռնել, տպել և լրացնել հայտագիրը
  • Թեժ գծի միջոցով` հեռ. +374 10 20 50 50, 096 22 50 50
  • Med Safety հավելվածի օգնությամբ, որը կարելի է ներբեռնել  iTunes App Store and Google Play -ից  IOS կամ Android համակարգով աշխատող բջջային հեռախոսի միջոցով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP