Ուսադիր կրողները մեկը մյուսի դեմ երբեք ցուցմունք չեն տվել. Նինա Կարապետյանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+20.09 oC

Ուսադիր կրողները մեկը մյուսի դեմ երբեք ցուցմունք չեն տվել. Նինա Կարապետյանց

19:59 25.11.2019

«Դա համարվել է ուսադրի պատիվ, իրենք շատ վատ են պատկերացրել՝ ինչ է ուսադրի պատիվը։ Հետագայում նույն ձև հատուկ քննչական ծառայությունում քննիչների  կողմից գործը գնացել է գործի չբացահայտման ուղղությամբ, դատախազությունում նույն կերպ են համարել են, որ չբացահայտելը ուսադրի պատվի ցուցանիշ է»,- խոսելով իրավապահ համակարգում խոշտանգումների մասին՝ ասել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Տարիներ շարունակ խոշտանգման դեպքերի մասին խոսում են իրավապաշտպանները, փաստաբանները, մեղադրյալներն ու ամբաստանյալները: Այդ ահազանգերը  միշտ մնացել են անարձագանք, «որովհետև այն համակարգի աշխատողները, որտեղ բարձրաձայնվել են այդ խնդիրների մասին, եղել են այն քրեական մշակույթի կրողները, որի մասին մենք խոսում ենք»,- նշել են իրավապաշտպաները: Իսկ քննարկման թեման նոյեմբերի 21-ին համացանցում տարածված տեսանյութն է, որում հստակ երևում է, թե ինչպես ոստիկանները ցուցմունք ստանալու նպատակով հակագազերով ու ոստիկանական մահակներով բռնություն են կիրառում քաղաքացու նկատմամբ:

«Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասել է, որ տարիներ շարունակ խոշտանգումներ չեն գրանցվել, բայց իրականում խոշտանգման փաստի առիթով նյութեր են նախապատրաստվել, քրեական գործ է հարուցվել, որը հետագայում կարճվել է՝ համարելով, որ բավարար ապացույցներ հնարավոր չէ հավաքել։ Նրա պնդմամբ՝ բողոք ներկայացնող անձը կարող էր անգամ քրեական պատասխանատվության ենթարկվել սուտ մատնության համար։

«Խոշտանգման գործով բողոք ներկայացնելու ժամանակ ասում էին՝ ի՞նչ եք բանի հետևից ընկել, Աստված կպատժի։ Այսինքն՝ իրենց ամբողջ հույսը Աստվածն էր, ոչ թե օրենքն ու իրավունքը։ Ասում էր՝ հո դուք «գործ տվող» չեք, ես որտեղից գործ տվող ՔԿ-ի աշխատող ոստիկան գտնեմ, որ ձեր բերած ապացույցները հիմնավորի։ Հեղափոխության տապալումը հնարավոր է լինելու այս համակարգերի միջոցով, որովհետև այս համակարգը վերջին այն ապաստանն է, որտեղ հանցավոր ռեժիմը, ունենալով այսպիսի ապացույցներ, ստիպելու է համակարգի աշխատողները անեն այն, ինչ ուզում են։ Ոչ մեկը չի ուզում՝ գործեր բացվեն, որովհետև իրենցից յուրաքանչյուրը՝ հատուկենտ բացառություններով, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»,- ավելացրեց նա։

«Եթե հաշվենք՝ Հայաստանում քանի գործ է հարուցվել, սա խոսում է պետության ձախողման մասին, և այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Սա եզակի դեպք չէ, պատկերացրեք, թե որքան տարածված է, որ հասարակությունը իմանում է։ Նման մարդիկ համակարգից պետք է հեռացվեն, չպետք է համակարգին մոտ թողնել»,- նկատել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնողը՝ հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը: Նա ասել է  նաև, որ մինչ այժմ խոշտանգումների գործով ՄԻԵԴ-ը 12 վճիռ է պատրաստում Հայաստանի դեմ, իսկ Հայաստանում չկա ոչ մի հարուցված քրեական գործ, առավել ևս՝ պատժված որևէ մեկը»,- ասել է  Կարապետյանցը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP