14:11 26.11.2019
Վերջին տարիներուն Արաբական Միացեալ Էմիրութեանց եւ Քաթարի թեմի Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Տ.Մեսրոպ Եպս. Սարգիսեանը ընտրուած է Թեմակալ Առաջնորդ։
Այս մասին Shantnews տեղեկութիւն ստացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան պաշտօնական կայքէջէն։
Աղբիւրն այս առթիւ տարածած է պաշտօնական հաղորդագրութիւն, ուր մասնաւորապէս գրուած է ՝
Արաբական Միացեալ Էմիրութեանց եւ Քաթարի թեմի Ազգային Երեսփոխանական Ժողովը Շաբաթ, 23 Նոյեմբեր 2019-ին, Ազգային Առաջնորդարանին մէջ գումարեց արտակարգ նիստ մը, որուն ընթացքին Թեմիս Կաթողիկոսական Փոխանորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեան միաձայնութեամբ ընտրուեցաւ Թեմակալ Առաջնորդ։
Երեսփոխանական Ժողովի դիւանը տեղեակ պահեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ընտրութեան արդիւնքին մասին՝ հայցելով սրբազան հօր ընտրութեան վաւերացումը։
Յայտնենք, որ Մեսրոպ Սրբազանը 2013-ի Մարտ ամիսէն սկսեալ կը ծառայէր թեմէն ներս որպէս Կաթողիկոսական Փոխանորդ։ Նախքան այդ, Սրբազանը զանազան պաշտօններ վարած է Կաթողիկոսարանէն ու Դպրեվանքէն ներս։ Ան երկար տարիներ եղած է Նորին Սրբութեան գաւազանակիրը, դասատու՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքէն ներս, Հայ Եկեղեցւոյ Համալասարանական Ուսանողներու Միութեան (Հ.Ե.Հ.Ո.Մ.) եւ Հայ Համալսարանաւարտներու Համախմբման (Հ.Հ.Հ.) հոգեւոր խորհրդատու, ինչպէս նաեւ Երիտասարդական Բաժանմունքի վարիչ։ Վեհափառ Հայրապետին տնօրինութեամբ, ան նաեւ ուսանած է Լիբանանի պետական եւ Քասլիքի Ս. Հոգի (University of Holy Spirit in Kaslik) համալսարաններէն ներս։
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...