Անգլիական «Նորվիչ» ակումբի և Ֆինլանդիայի հավաքականի հարձակվող Տեմու Պուկիի պատվին հատուկ գարեջուր կարտադրվի: Նորվիչում գարեջրի արտադրությամբ զբաղվող Woodforde’s ընկերությունը որոշել է, որ նոր գարեջուրը կանվանվի «The Perfect Finnish»: Պիտակի վրա պատկերված կլինի 29-ամյա հարձակվողի նկարը։
Հիշեցնենք, որ Պուկին Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում և դարձել՝ 6 գոլի հեղինակ։ Երկու գնդակ էլ Պուկին խփել էր Հայաստանի հավաքականի դարպասը Ֆինլանդիա-Հայաստան խաղում:
