Ինչո՞ւ են չուկչաները փոխանակում իրենց կանանց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+29.09 oC

Ինչո՞ւ են չուկչաները փոխանակում իրենց կանանց

19:00 30.11.2019

Քաղաքակրթությունից հեռու ապրող յուրաքանչյուր ժողովուրդ ունի միայն իրեն հատուկ սովորույթներ, որոնք կարող են տարօրինակ թվալ քաղաքակիրթ ժողովուրդներին՝ սկսած կենցաղից, ավանդույթներից ու սովորություններից: Հեռավոր հյուսիսում բնակվող չուկչաներին, օրինակ` բնորոշ է խմբակային ամուսնությունը, ինչը քաղաքակիրթ աշխարհում, մեղմ ասած, զավեշտ է համարվում:

Ավանդույթի համաձայն՝ չուկչաների մի քանի ընտանիք, ելնելով բնակլիմայական ու կենցաղային պայմաններից, միավորվում, կազմում էր մեկ ընտանիք`ընդհանուր կենցաղ վարելու համար:

Այս փոքր կոմունաներում ամեն ինչ ընդհանուր էր՝ աշխատանքային գործիքներից մինչև կանայք, հետևաբար, ընդհանուր են նաև երեխաները:

Հյուսիսի հեռավոր շրջանի այդ  բնակիչները՝ չուկչաները, ապրում են լևիրատ ամուսնության (տեգրամուսնության) օրենքով: Սա այդ ժողովրդին հատուկ ամուսնական ավանդույթ է, որը կերակրող տղամարդուն կորցրած ընտանիքներին թույլ է տալիս չմնալ առանց գոյատևման միջոցների: Մահացած տղամարդու եղբայրը կամ ընտանիքի մյուս մերձավոր ազգականը, այս օրենքի համաձայն, ամուսնանում է այրու հետ և որդեգրում նրա երեխաներին:

Սրանով է բացատրվում նաև չուկչաների մոտ ընդունված խմբակային ամուսնության ավանդույթը: Ամուսնացած տղամարդիկ պայմանավորվում են միավորել ընտանիքները՝ փոքրիկ այդ համայնքն ապահովելով աշխատուժով և նյութական միջոցներով: Հետևաբար, հաճախ աղքատ ընտանիքները ձգտում են միավորվել հարուստ հարևանների կամ ընկերների հետ: Համաձայնություն գալուց հետո տղամարդիկ դադարում են գիշերն անցկացնել իրենց կանանց հետ: Կանայք նրանց համար չեն օտարանում, պարզապես  դառնում են «ընդհանուր»՝ ընտանիքի բոլոր տղամարդկանց համար: Նման ընտանիքներում ծնված երեխաները համարվում են քույրեր և եղբայրներ: Նրանք դաստիարակվում են ընտանիքի բոլոր անդամների կողմից:

Հետաքրքիր ու յուրահատուկ  կյանքով են ապրում նաև Տունդրայում բնակվող, եղջերու պահող քոչվոր ցեղերը: Երկար ժամանակ լուրեր էին շրջանառվում` իբր նրանք իրենց հյուր գնացած տղամարդուն առաջարկում էին մերձենալ իրենց կանանց հետ՝ ցեղակիցների արյունը թարմացնելու  համար:

Յամալում մոտ 16,5 հազար մարդ ապրում է քոչվոր կյանքով: Նրանք գրեթե չեն հեռանում իրենց բնակավայրերից և չեն  օգտվում քաղաքակիրթ կյանքի հնարավորություններից: Ընդունված էր նրանց բոլորին համարել շամաններ, թեև դա այդպես չէ:

Տարածված կարծիք է, թե եղջերու պահող ցեղերը հարբեցողներ են: Նման կարծրատիպ ձևավորվել է մի քանի պատճառով: Հաճախ, երբ մի քանի ամիս շարունակ տունդրայում մնալուց հետո, մեկուսացած ապրող այդ մարդիկ հայտնվում են քաղաքում, նրանք առաջին հերթին այցելում են գինետուն և մեկ բաժակից հարբում: Դա  բացատրվում է այն հանգամանքով,որ հյուսիսում բնակվող բազմաթիվ ժողովուրդներ ունեն անբավարար քանակությամբ ֆերմենտներ, որոնք պատասխանատու են ալկոհոլի տրոհման համար: Ընդհանուր առմամբ, տունդրայում խմելը վտանգավոր է. պետք է հսկել նախիրն ու ապահովել դրա անվտանգությունը:

Թվում է, թե նման կենցաղն ու բնակլիմայական պայմանները պետք է պատճառ դառնային, որ տեղաբնակները վաղուց լքած լինեին  հարազատ վայրերն ու տեղափոխվեին  քաղաքակիրթ աշխարհ, սակայն այդպես չէ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբ

15:22 01.07.2025

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց «դիտավորյալ սպանության փաստի առթիվ»։ Այս մասին հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը։ Հարուցվել է քրեական գործ յոթ հոդվածներով, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր վտանգավոր եղանակով կատարված սպանություն, երկու կամ ավելի անձանց սպանություն, պաշտոնեական լիազորությունների […] ...

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

15:14 01.07.2025

Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ Միրզոյան

Հունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

15:07 01.07.2025

Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանք

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...

SHANTNEWS

15:00 01.07.2025

SHANTNEWS

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

14:55 01.07.2025

Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը

Հունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

14:48 01.07.2025

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...

BACK_TO_TOP