12:20 02.12.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարության անդամ Ռուստամ Բադասյանին մի շարք հարցեր է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:
«Որևէ մեկը թող չփորձի անձնական վիրավորանք նկատել, որովհետև ես նման նպատակ չունեմ. ես զուտ իրավական խնդիրներ եմ բարձրացնելու. պարոն նախարար, այս նախագիծը ՍԴ անդամների վիճակը վատթարացնո՞ղ, թե՞ բարելավող նպատակ ունի, երկրորդ՝ ի՞նչ չափանիշով են ընտրվել ՍԴ անդամները, ինչո՞ւ չեք կիրառում ասենք Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ, վերաքննիչ դատարանների, ԱԺ պատգամավորների, ես էլ կուզեմ՝ իմ 4 տարի 3 ամսվա աշխատավարձն ու խրախուսումները տան և գնամ ըմբոշխնեմ իմ համար ձմեռային երեկոների հաճույքը Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում, ի՞նչ չափանիշով է ընտրվել 7-րդ գլխի ուժի մեջ մտնելու պահը, չկա՞ խնդիր նախկին դատավորներից ազատվելու, ոչ թե նորընտիր երկու դատավորներից:
Հետո դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, նրանք պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորի կերակրել, սրանով չե՞ք գտնում, որ աղճատում ենք կենսաթոշակի ինստիտուտը: Ինձ ասել են, որ կենսաթոշակը աշխատավարձից պահված գումարների հատուցումն է օր ծերության: Հետո, երբ ասում եք` ՍԴ-ում կա ճգնաժամ, կոնկրետ ասեք՝ ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը: ինձ իմ դասախոսներն ասել են, որ ճգնաժամն այն իրավիճակն է, երբ պետական մարմինը չի կարողանում լուծել խնդիրները: Էնտեղ մի ճգնաժամ կա, ում անուն ազգանունը Վահե Գրիգորյան է, ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը, երբ չի կարողանում լուծում գտնել»,- հարցրել է նա:
Նախարարը պատասխանել է նրա հարցերին, ասել է.
«Վերջից գանք, որպեսզի ընկալվի` «ճգնաժամ» ասելով ի՞նչ նկատի ունենք. հանրության վստահության մակարդակը դատական համակարգի նկատմամբ արձանագրվել է տարիներ շարունակ, հանրության ո՞ր մասն է վստահում, ո՞րն է կարծում, որ արդար է, «ճգնաժամ» ասելով դա նկատի ունենք»:
Նախարարը մանրամասն պատասխանել է հարցերին, արձագանքելով նրան՝ Գևորգ Պետրոսյանը նշել է, որ չի պատասխանել իր հարցերին, ապա հավելել.
«Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի պուտյովկա եք տալի՞ս»:
17:36 01.08.2025
Ամփոփվել է Ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքըՀուլիսի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության […] ...
17:30 01.08.2025
Խաչանովը կամային հաղթանակով դուրս է եկել 1/8 եզրափակիչ․ ՏորոնտոԱշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն աշխարհի 114-րդ ռակետ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էմիլիո Նավայի դեմ 1/16 եզրափակչի մրցախաղում կամային հաղթանակ է տարել` 6-7, 6-4, 6-1 հաշվով: Քառորդ եզրափակչի ուղեգիրը Խաչանովը կվիճարկի նորվեգացի Կասպեր Ռուդի հետ: ...
17:25 01.08.2025
Տղամարդը մազերի փոխպատվաստման է ենթարկվել և մահացելՄեծ Բրիտանիայից զբոսաշրջիկ է մահացել Ստամբուլում մազերի փոխպատվաստման վիրահատությունից հետո, գրում է Sun-ը։ «38-ամյա տղամարդը երկուշաբթի օրը ինքնաթիռով մեկնել է Ստամբուլ և ենթարկվել է մազերի փոխպատվաստման հինգժամյա վիրահատության: Սակայն վիրահատությունից կարճ ժամանակ անց զբոսաշրջիկը վատ է զգացել և շտապ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է», – նշվում է հոդվածում: Մահվան պատճառը դեռևս անհայտ է։ Հրատարակության […] ...
17:22 01.08.2025
Բուհ է ընդունվել 10970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամԳնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հասատատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի […] ...
17:15 01.08.2025
Ոսկեհասկի բնակիչը տան բակի զննությամբ կանեփի 70 բույս է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ոսկեհասկ գյուղի 44-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 70 բույս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ...
17:06 01.08.2025
Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման կապակցությամբ սպանության նախապատրաստության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս.-ն 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի սպանությունը: Մասնավորապես՝ Ս.Ս.-ն Ա.Ս.-ին ապօրինաբար […] ...