Մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքի փորձ կատարելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքի փորձ կատարելու համար

12:21 02.12.2019

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  Մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքի փորձ կատարելու համար.

«ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երկու երեխաների առքի փորձ կատարելու համար:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ 2019թ. նոյեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործը:

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ Հայաստանում գործող բժշկական կենտրոնի և պետական հաստատությունների մի շարք ծառայողներ 2016-2018 թվականների ընթացքում ուղղակի դիտավորությամբ, շահադիտական դրդումներով, շուրջ մեկ տասնյակից ավելի ծննդկանների հակել են որդեգրման նպատակով իրենց երեխաներից հրաժարվելուն և իրենց կամքին հակառակ որդեգրման համաձայնություն տալուն։

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է որդեգրման և երեխաների առքի փորձ իրականացրած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակչուհի՝  ծնված 1976 թվականին:

Փաստական տվյալների համաձայն՝ 43-ամյա կինը, օգտվելով երեխայի խնամքն ստանձնելու ցանկություն հայտնած անձանց՝ որդեգրման գործընթացից անտեղյակ լինելու հանգամանքից, 2018-2019թթ. ընկած ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերել մի դեպքում օտարերկրյա, մյուս դեպքում՝ ՀՀ քաղաքացիների հետ՝ համապատասխանաբար՝ 20.000 եվրո և 5.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց նախաձեռնել վերջիններիս կողմից խնամքը ստանձնելու նպատակով, Հայաստանի մանկատներում գտնվող առողջ երեխաների որդեգրումը:

Իր անձնական կապերն օգտագործելով՝ 43-ամյա կինը փորձել է որպես որդեգրող հաշվառված մյուս անձանցից առաջնահերթության կարգով կազմակերպել երեխաների որդեգրումը, իսկ իր կողմից՝ պայմանավորված գումարների դիմաց երեխաների փաստացի առքը, սակայն չի կարողացել իր նպատակն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 43-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ապօրինի որդեգրման գործընթացին մասնակից բուժհաստատությունների, պետական պատասխանատու հիմնարկների համապատասխան աշխատակիցների, ինչպես նաև տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել է Ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

17:36 01.08.2025

Ամփոփվել է Ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության […] ...

Խաչանովը կամային հաղթանակով դուրս է եկել 1/8 եզրափակիչ․ Տորոնտո

17:30 01.08.2025

Խաչանովը կամային հաղթանակով դուրս է եկել 1/8 եզրափակիչ․ Տորոնտո

Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» 1/8 եզրափակիչ: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստն աշխարհի 114-րդ ռակետ, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էմիլիո Նավայի դեմ 1/16 եզրափակչի մրցախաղում կամային հաղթանակ է տարել` 6-7, 6-4, 6-1 հաշվով: Քառորդ եզրափակչի ուղեգիրը Խաչանովը կվիճարկի նորվեգացի Կասպեր Ռուդի հետ: ...

Տղամարդը մազերի փոխպատվաստման է ենթարկվել և մահացել

17:25 01.08.2025

Տղամարդը մազերի փոխպատվաստման է ենթարկվել և մահացել

Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկ է մահացել Ստամբուլում մազերի փոխպատվաստման վիրահատությունից հետո, գրում է Sun-ը։ «38-ամյա տղամարդը երկուշաբթի օրը ինքնաթիռով մեկնել է Ստամբուլ և ենթարկվել է մազերի փոխպատվաստման հինգժամյա վիրահատության: Սակայն վիրահատությունից կարճ ժամանակ անց զբոսաշրջիկը վատ է զգացել և շտապ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է», – նշվում է հոդվածում: Մահվան պատճառը դեռևս անհայտ է։ Հրատարակության […] ...

Բուհ է ընդունվել 10970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամ

17:22 01.08.2025

Բուհ է ընդունվել 10970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամ

Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հասատատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի […] ...

Ոսկեհասկի բնակիչը տան բակի զննությամբ կանեփի 70 բույս է հայտնաբերվել

17:15 01.08.2025

Ոսկեհասկի բնակիչը տան բակի զննությամբ կանեփի 70 բույս է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ոսկեհասկ գյուղի 44-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 70 բույս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ...

Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

17:06 01.08.2025

Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման կապակցությամբ սպանության նախապատրաստության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս.-ն 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի սպանությունը: Մասնավորապես՝ Ս.Ս.-ն Ա.Ս.-ին ապօրինաբար […] ...

BACK_TO_TOP