ԱԺ-ում քննարկվել է ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

ԱԺ-ում քննարկվել է ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

13:29 07.12.2017

ԱԺ-ում քննարկվել է դատական ակտերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ այն չափազանց կարևոր է և բավականին շատ փոփոխություններ կամ բարեփոխումներ է նախատեսում հատկապես դատական ակտերի հարկադիր կատարման համակարգում: 

«Որպես ի կատարումն վարչապետի հանձնարարականի՝ հնարավորինս սահմանափակել հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունները: Առաջին փոփոխությունը՝ հստակ ժամկետ սահմանել հարկադիր կատարողի համար կոնկրետ կատարողական վարույթով որոշումներ կայացնելու համար: Սահմանվել է 3 օր ժամկետ ներկայիս 2 ամսվա փոխարեն:

Երկրորդ՝ հստակ սահմանվել է հայցի ապահովման միջոցի կիրառման ընթացակարգերը, մասնավորապես սահմանվել է գույքի այն հերթականությունը, ըստ որի, հարկադիր կատարողը կարող է որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել անձի գույքի վրա:

Այսօր, երբ դատարանն արգելանք է դնում գույքի կամ դրամական միջոցների վրա, հարկադիր կատարման ծառայությունը արգելանք է դնում գույքի և դրամական միջոցների վրա և շատ դեպքերում տնտեսվարողը, ունենալով համապատասխան գույք, ավելի մեծ գնով, քան հայցագինն է, սահմանափակում է դնում ֆինանսական միջոցների վրա և տնտեսվարողը հետագա գործունեությունը չի կարողանում իրականացնել: Արգելանքը ամբողջ դատավարության ընթացքում պահպանվում է: Դատը կարող է տարիներով տևել, տնտեսվարողը չի կարողանում տնօրինել իր ֆինանսական միջոցները և կարող է ֆինանսական կրախի գնալ և սնանկանալ»,- ասել է Արթուր Հովհաննիսյանը:

Օրինագծով նախատեսվում է հայցի ապահովման միջոց կիրառել ըստ հետևյալ հերթականության՝ առաջինը՝ անշարժ գույք, որից հետո արտադրության մեջ անմիջականորեն չներառված հիմնական միջոցներ, եթե չի բավարարում, ապա անավարտ արտադրանքի, պատրաստի արտադրանքի, շարժական գույքի և, եթե էլի չի բավարարում, ապա նոր միայն ֆինանսական միջոցների վրա:

Հաջորդ փոփոխությամբ նախատեսվում է գույքի բռնագանձման վարույթում, եթե մինչ այդ արդեն իսկ համապատասխան գույք է արգելադրված եղել դատական գործընթացի ժամանակ և հիմա վճռի կատարման փուլն է, հարկադիր կատարողն ունի ագելադրված գույք, ապա բռնագանձումը պետք է կատարվի 15 օրում և ոչ թե ներկայումս սահմանված 2 ամսում:

«Նշանակում է դատական ակտի կատարումն ավելի արագ կլինի, ինչը ոչ միայն տնտեսվարողի համար է լավ, այլև Հայաստանի դուինգ բիզնեսի գործակցով ՀՀ դիրքերն էականորեն կբարելավվեն այս փոփոխությամբ»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

 Պատգամավորները նաև հարցեր են ուղղել արդարադատության նախարարի տեղակալին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 02.05.2025

SHANTNEWS

«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումը

17:54 02.05.2025

«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...

48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումը

17:45 02.05.2025

48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

17:40 02.05.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետ

Մայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է

17:36 02.05.2025

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Ապրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

17:24 02.05.2025

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

Մայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...

BACK_TO_TOP