16:48 03.12.2019
Երևանում երեկ ներկ է լցվել ռուս անվանի գործիչ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա: Արարքի հեղինակ Շահեն Հարությունյանն ավելի ուշ հայտարարել է, որ դա պատասխան է Ռուսաստանի Արմավիր քաղաքում Գարեգին Նժդեհի հուշատախտակի նկատմամբ նման քայլին:
Հայ երիտասարդի կողմից ռուս գործչի արձանի նկատմամբ այս քայլը արագ արձագանքներ ստացավ հայկական ու ռուսական մեդիադաշտում ու հանրության շրջանում: Այնքան արագ, որ մինչև լուսաբաց Գրիբոյեդովի արձանն արդեն մաքրված էր հենց քաղաքացիների ձեռքով:
Ժամերի ընթացքում Շահեն Հարությունյանը հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու: Օպերատիվ կերպով հնչեց նաև մեր երկրում Ռուսաստանի դեսպանության հայտարարությունը.
«Կարծում ենք, որ հայ հասարակության կողմից այս արարքի միաձայն դատապարտումը վկայում է Ռուսաստանի և Հայաստանի միջև եղբայրական, դաշնակցային հարաբերությունների ամրության մասին, որոնք ունեն խորքային պատմական արմատներ»:
Գրիբոյեդովի արձանը ներկելը «վանդալիզմ» անվանեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նույնպիսի գնահատական տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ռուս ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը՝ շեշտելով, որ Հայաստանում և Ռուսաստանում կատարված արարքները հանցագործություններ են:
«Վանդալիզմ» բնորոշված այս պատմության արմատները գալիս են հոկտեմբերի 11-ից, երբ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահն հայկական կողմին մեղադրեց, իր բնորոշմամբ, նացիստական գործիչ և ֆաշիստական Գերմանիայի հետ գործակցած Նժդեհին հերոսացնելու համար: Նիկոլ Փաշինյանի արձագանքը այդ պահին լռեցրեց Ալիևին:
«Ես անպատեհ եմ համարում պատմությունը խեղաթյուրելու փորձերը, որոշակի լարվածություն մտցնելու այս կարևոր նիստում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն անհարգալից են, նախ և առաջ, հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ ես անհարգալից եմ համարում դրանք այն պետությունների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են»,- հայտարարել էր Փաշինյանը։
Ադրբեջանական կողմը պաշտոնապես լռեց, սակայն Իլհամ Ալիևի գցած ցեցը սկսեց տարածվել Ռուսաստանում: Նոյեմբերի 13-ին Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու տարածք է ներխուժել քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը և սև ներկով ներկել Նժդեհի հուշատախտակը։
«Արմավիրի Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի գործողությունները գնահատվում են որպես վանդալիզմի ակտ Հայ Առաքելական եկեղեցու տարածքում և ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական ակտին։ Դեսպանատունը տեղի ունեցած վանդալիզմի մասին սահմանված կարգով կտեղեկացնի ՌԴ համապատասխան մարմիններին»,-հայտարարեց ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
Ռուս իրավապահները տեղեկացվեցին ու քննություն սկսեցին, բայց Նժդեհի անվան շուրջ աղմուկը ռուսական լրատվադաշտում շարունակվեց: Նոյեմբերի 19-ին Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ռուս լրագրողները բարձրացրին հարցեր Նժդեհի պատմական դերը գնահատելու անհրաժեշտության մասին:
Վարչապետ Փաշինյանը պարզաբանել է, որ Գարեգին Նժդեհի անունը հիշատակվում է հայկական պատմության մեջ Սարդարապատի ճակատամարտի ժամանակաշրջանից, որի արդյունքում 1918-ին ստեղծվեց Առաջին հայկական հանրապետությունը։ Մեկնաբանելով խոսակցությունները, թե Գարեգին Նժդեհը «ինչ-որ կապեր ուներ Երրորդ Ռեյխի ներկայացուցիչների հետ»՝ Փաշինյանը նշել է.
«Հետո ի՞նչ, Մոլոտովը նույնպես հարաբերություններ է ունեցել 3-րդ Ռեյխի ներկայացուցիչների հետ: Եկեք համատեղ հանձնախումբ ստեղծենք՝ ուսումնասիրելու, թե ինչ է այնտեղ կատարվել: Ինչ-որ մեկը Ռուսաստանում քննադատե՞լ է Մոլոտովի գործողությունները: Եթե պետք է սկսենք, ուրեմն եկեք Մոլոտովից սկսենք: Մեզ համար չկան հարցեր, թե ով է Գարեգին Նժդեհը: Նժդեհն այն մարդն է, ով Հովհաննես Բաղրամյանի հետ մարտնչել է իր հայրենիքի համար: Խոսե՞լ է նա նացիստների հետ, միգուցե: Մոլոտովն էլ է խոսել, Ստալինն էլ և շատերը»։
Այսպիսի հայտարարություններով, սակայն, ևս չսահմանափակվեց հարցի շահարկումը: Դեկտեմբերի 1-ին տեղեկություն տարածվեց, որ Արմավիրի հայկական եկեղեցու բակում տեղադրված Նժդեհի հուշատախտակը ապամոնտաժվել է: Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում դեկտեմբերի 3-ի գիշերը, և´ Հայաստանում, և´ Ռուսաստանում համարեցին պատասխան Արմավիրում կատարված քայլի:
Պաշտոնական Երևանի կողմից հնչեցին դատապարտող և միաժամանակ զգոնության կոչ անող հայտարարություններ: Հայաստանում ոստիկանությունը գործընթաց է սկսել Գրիբոյեդովի արձանի, Ռուսաստանի քննչական մարմինները, ըստ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի, գործ են հարուցել Գարեգին Նժդեհի հուշատախտակի վրա ներկ լցնելու համար:
Արմավիրի հայկական համայնքն ավելի ուշ հայտարարություն է տարածել, որ հուշատախտակն ապամոնտաժվել է նորոգվելու և նախկին տեսքին համապատասխանեցվելու համար:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...