Միջնորդում եմ դադարեցնել խտրականությունը և քրեական հետապնդումը Սեյրան Օհանյանի նկատմամբ. պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+16.04 oC

Միջնորդում եմ դադարեցնել խտրականությունը և քրեական հետապնդումը Սեյրան Օհանյանի նկատմամբ. պաշտպան

19:55 03.12.2019

Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի  և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի քննության ժամանակ այսօր Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել:

Մեժլումյանի հիմնավորումներով՝ գործ ունեն ապօրինի հետապնդման հետ, որն անթույլատրելի է.

 «Միջնորդում եմ դադարեցնել խտրականությունը, դադարեցնել քրեական հետապնդումն ու քրեական գործի վարույթը կարճել»։

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նույնաբովանդակ միջնորդություններ են ներկայացրել նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները: Պաշտպանները շեշտեցին, թե միջնորդությունները վերաբերում են տարբեր անձանց, ուստի պետք է քննվեն առանձին-առանձին: Պետական մեղադրողներն առարկեցին՝ ասելով, թե Քրեական օրենսգրքի նույն հոդվածների և նույն առարկայի մասին է, նպատակահարմար է դրանք բոլորը քննել միասին:

Պաշտպանական կողմը միացավ Մեժլումյանի ներկայացրած միջնորդությանը։
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը նշեց, որ Մեժլումյանի կողմից որևէ նոր հանգամանք չի ներկայացվում․

«Հարուցված միջնորդությունն անհիմն է, խնդրում ենք միջնորդությունը մերժել»։

Նշենք, որ դատարանը դեկտեմբերի 10-30-ը մեկնելու է արձակուրդ, ուստի այս նիստն այս տարվա վերջինն էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նահանջել է երրորդ դիվիզիոն

19:06 15.05.2025

Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցը նահանջել է երրորդ դիվիզիոն

«Սամպդորիան» Բ Սերիայի 38-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Յուվե Ստաբիայի» հետ ու նահանջել է իտալական ֆուտբոլի երրորդ դիվիզիոն: Ակումբը, որը 1992-ին մասնակցում էր Չեմպիոնների լիգայի եզրափակչին, վերջին անգամ C Սերիայում թիմը խաղացել է 79 տարի առաջ: Աղյուսակի 18-րդ տեղը զբաղեցնող «Սամպդորիայի» հետ 3-րդ դիվիզիոն են նահանջում նաև «Ցիտադելան» ու «Կոսենցան»: ...

Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում

18:58 15.05.2025

Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ մայիսի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արզնու խճուղում բախվել են 39-ամյա Ռոման Գրիգորյանի վարած «Mercedes» մակնիշի, 27-ամյա Հարություն Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի, 34-ամյա Սեյրան Առուշանյանի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի և 19-ամյա Գոռ Գրիգորյանի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է: […] ...

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

18:52 15.05.2025

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել 1930-1950 թվականների բռնաճնշումների ժամանակահատվածում ճամբար աքսորված կանանց հիշատակին: Ըստ թանգարանի տվյալների՝ բանտարկվածների թվում եղել են նաեւ շուրջ 80 հայ կանայք: Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է դրել նաեւ հայ կանանց հիշատակին նվիրված […] ...

Ֆրանսիական Լիգա 1-ում առաջարկվել է չեմպիոնական փլեյ-օֆֆ անցկացնել

18:48 15.05.2025

Ֆրանսիական Լիգա 1-ում առաջարկվել է չեմպիոնական փլեյ-օֆֆ անցկացնել

Ֆրանսիայի Լիգա 1-ի հաղթողը մոտ ապագայում հնարավոր է՝ որոշվի չեմպիոնական փլեյ-օֆֆի միջոցով։ Այս մասին գրում է L’Equipe-ը։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն մի շարք բարեփոխումներ է առաջարկել, որոնք պետք է քննարկվեն երկրի Սենատում։ Աշխատանքային խմբեր են ձևավորվել, որոնցից մեկը զբաղվելու է Լիգա 1-ի հարցով։ Առաջարկվել է առաջնության վերջին տուրից հետո անցկացնել հատուկ փլեյ-օֆֆ, որին […] ...

ՀՀ-ն ծավալուն աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և ունի մեծ ներուժ. COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացել է համաժողով

18:42 15.05.2025

ՀՀ-ն ծավալուն աշխատանքներ է իրականացրել կենսաբազմազանության պահպանման ոլորտում և ունի մեծ ներուժ. COP-17-ին ընդառաջ՝ Երևանում կայացել է համաժողով

Երևանում կայացել է Կայուն զարգացման միջազգային համաժողով, որը յուրատեսակ կամուրջ է Բրազիլիայում կայանալիք COP30-ի և Հայաստանում կայանալիք COP17-ի միջև: Միջազգային հանրությունը պատրաստվում է մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին 2025 թվականի համաժողովին (COP 30), որը տեղի է ունենալու Բելեմ քաղաքում (Բրազիլիա, 2025 թվականի նոյեմբերի 10-21), և Հայաստանը նախապատրաստվում է ընդունել Կենսաբազմազանության մասին Կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը […] ...

Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասին

18:36 15.05.2025

Ոստիկաններն ու փրկարարները խոսել են երիտասարդներին հետաքրքրող մի շարք կարևոր թեմաների մասին

Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի նախաձեռնությամբ Դեբեդ գյուղում՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի COAF Սմարթ կենտրոնում, կազմակերպվել է «Միասին կարող ենք…» խորագրով հանդիպում։ Այն համախմբել էր շուրջ 200 մասնակցի՝ Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցներ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներ, ուսուցիչներ և բանախոսներ։ Բանախոսների թվում էին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, Փրկարար ծառայության Լոռու փրկրարարական վարչության Գուգարքի […] ...

BACK_TO_TOP