Թրամփը Մակրոնին մեղադրել է ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+16.09 oC

Թրամփը Մակրոնին մեղադրել է ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ

20:41 03.12.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ՆԱՏՕ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ: Բանն այն է, որ ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» մասին:

«Սա կոշտ և ոչ այդքան հաճելի հայտարարություն է 28 երկրների համար: Դուք պարզապես չեք կարող այդպիսի խոսքեր ասել ՆԱՏՕ-ի վերաբերյալ, դա անհարգալից է: Ոչ մեկ այդքան ՆԱՏՕ-ի կարիքը չունի, որքան Ֆրանսիան: Իմ կարծիքով՝ սրանք վտանգավոր խոսքեր են»,- ասել է Թրամփը Լոնդոնում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

Իր հայտարարությունը Մակրոնը մեկնաբանել էր՝ ասելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների միջև ռազմավարական որոշումների համակարգումն ամբողջովին բացակայում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Կոպենհագենում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը

15:46 14.05.2024

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Կոպենհագենում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ի շրջանակում «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը: ...

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը խոչընդոտ կդառնա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհին․ Ստանո

15:10 14.05.2024

Օտարերկրյա գործակալների մասին օրենքը խոչընդոտ կդառնա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհին․ Ստանո

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը խոչընդոտ կդառնա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհին, սակայն դրա հաստատումից հետո կքննարկվեն կոնկրետ հետեւանքները, Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պետեր Ստանոն։ Վրաստանի խորհրդարանը երեքշաբթի լիագումար նիստ է անցկացնում, պատգամավորները երրորդ և վերջին ընթերցմամբ պետք է քվեարկություն անցկացնեն օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վերաբերյալ։ Միաժամանակ […] ...

ԵՄ-ն խստացրել է երրորդ երկրներից միգրանտների ընդունման կանոնները

14:58 14.05.2024

ԵՄ-ն խստացրել է երրորդ երկրներից միգրանտների ընդունման կանոնները

ԵՄ-ն վերջնականապես հաստատել է բարեփոխումը, որը խստացնում է երրորդ երկրներից միգրանտների ընդունման կանոնները, ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։ «Այսօր ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ապաստանի և միգրացիայի եվրոպական համակարգի հիմնական բարեփոխմանը, որը թույլ կտա կանոնավոր կերպով կառավարել ժամանողների հոսքը, ստեղծել արդյունավետ և միատեսակ ընթացակարգեր»,- նշված է փաստաթղթում։ Ավելի վաղ Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում ձայների […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ

14:19 14.05.2024

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցելու հրավերն ընդունելու և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը մասնակցելու համար: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: […] ...

Կատարը մտադիր է շարունակել միջնորդական դեր խաղալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում

14:15 14.05.2024

Կատարը մտադիր է շարունակել միջնորդական դեր խաղալ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում

Կատարը, չնայած դժվարություններին, շարունակում է միջնորդ լինել Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար, Կատարի արտաքին գործերի նախարար, շեյխ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանին։ «Մենք չենք դադարեցրել մեր միջնորդական ջանքերը, սակայն վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք բախվել ենք որոշ դժվարությունների, ուստի մենք […] ...

Հայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների դինամիկան՝ ի շահ ժողովուրդների․ ԵԱՀԿ գործող նախագահ

13:53 14.05.2024

Հայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների դինամիկան՝ ի շահ ժողովուրդների․ ԵԱՀԿ գործող նախագահ

Մալթայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը Բաքվում է։ Նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ու նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին վերջերս ձեռք բերված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ ընթացող քայլ է։ «Հայաստանի հետ սահմանագծման մասին վերջերս հայտարարված համաձայնությունը ճիշտ ուղղությամբ քայլ է։ Երկու երկրներին […] ...

BACK_TO_TOP