16:40 07.12.2017
Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Եվ յոթերորդ օրը …» ֆիլմը ներկայացնում է երկրաշարժից ավերված գյուղի մարդկանց ճակատագրերը, որոնք մոռացվել էին փրկարարների կողմից։ Աղետը ներկայանում է փլատակների տակ մնացած թոռանը փրկել փորձող մեծահասակ մարդու ջանքերով ու ներաշխարհով։
«Կիսալքված գյուղում, որտեղ ապրում էին մեծամասամբ տարեց մարդիկ … երկրաշարժի ժամանակ նրանց մասին մոռացել էին»․ Արման Չիլինգարյանը երկրաշարժի մասին այս պատմությունը կարդացել էր ռուսական թերթերից մեկում, երբ դեռ պատանի էր: Տարիներ անց որոշել է բեմադրել այն։
Կործանարար աղետը ֆիլմում ներկայացվում է մոռացված գյուղի մարդկանց ճակատագրերով։ Սյուժեն կառուցվում է նրանցից մեկի անձնական կորստի շուրջ։
«Գլխավոր հերոսը գրվում էր Սոս Սարգսյանի կերպարի վրայով։ Իրա վատ զգալը հետո բերեց նրան, որ ինքը ասեց՝ ես էլ չեմ կարող։ Մեծ ընտրություն չեմ արել, միանգամից առաջարկել եմ Աշոտին Ադամյան», — նշում է ռեժիսորը։
Արման Չիլինգարյանի խոսքով՝ մեկ կերպարի շուրջ կառուցվող ֆիլմում գլխավոր դերակատարի վարպետությունից շատ բան է կախված, և նրան հաջողվել է փոխանցել կորուստ ունեցող մարդու ներաշխարհը։
«Յուրաքանչյուր դետալ ֆիլմում, որը ես տեղ եմ գտել, թե պատմությամբ, թե բանով, դա իրական պատմություններ են էն ժամանակվա իրական պատմությունների մի սենց հավաքածու է։ Գլխավոր պատմության կողքից հավաքած են էն բաները, որոնք եղել են իրականում», — նշում է ռեժիսորը։
Երկրաշարժի ու դրա զոհերի պատմությունը ֆիլմը ներկայացրել է նաև օտար հանդիսատեսին։ Այն հավանության է արժանացել հետխորհրդային երկրների «Կինոշոկ» և եգիպտական ու եվրոպական ֆիլմերի «Լուքսոր» հեղինակավոր փառատոններում։
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...