13:40 05.12.2019
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը նոյեմբերի 13-ին վետո էր դրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման վրա, Թուրքիայի դեմ պատժամիջոցների փաթեթ է նախապատրաստում: Այդ մասին հայտնել է անձամբ Գրեհեմը՝ տեղեկացնելով, որ այդ փաթեթը լինելու է հոկտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատում ընդունված պատժամիջոցների փաթեթի նորացված տարբերակը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Սենատորը հայտնել է, որ պատրաստվում են պատժամիջոցների օրինագիծը Սենատի օրակարգ բերել հաջորդ շաբաթ:
Նշվում է, որ Գրեհեմի և դեմոկրատ սենատոր Վան Հոլլենի պատրաստած օրինագծի մեջ պատժամիջոցներ են նախատեսվում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի ու թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության ոլորտներում:
Լրագրողների հետ հանդիպմանը «Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելն ինչո՞ւ է այդքան երկար տևում» հարցին ի պատասխան՝ Գրեհեմն ասել է, որ ինքը ցանկանում էր Թուրքիային ժամանակ տալ Սպիտակ տան հետ S-400 համակարգերի հարցը լուծելու համար:
«Բայց այնպես է երևում, որ այդ գործընթացն առաջ գնալու փոխարեն հետ է գնում»,- պարզաբանել է Գրեհեմը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին 2 առանձին բանաձև էր ընդունել, որոնցից դրանցից առաջինով ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, իսկ երկրորդով պատժամիջոցներ նախատեսել Թուրքիայի նկատմամբ:
11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից11:22 05.08.2025
Որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճիցՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է, թե որքան ջուր է գոլորշիանում Սևանա լճից․ Օրական միջին՝ 2.98 մլն մ³ Նվազագույնը մարտին՝ 0.89 մլն մ³/օր Առավելագույնը սեպտեմբերին՝ 5.26 մլն մ³/օր։ ...
11:15 05.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասինԶենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...
11:08 05.08.2025
Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...
11:02 05.08.2025
Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփՀամայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
10:55 05.08.2025
ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ PoliticoԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Ուկրաինայի հակամարտությանը ենթադրաբար աջակցելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։ «Բրյուսելը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ ՝ Ուկրաինայում հակամարտությանն աջակցելու նրա դերի համար», – ասվում է հրապարակման մեջ։ ԵՄ դիվանագետը հրատարակությանը հայտնել է, որ Բրյուսելը կփորձի պատժամիջոցներ կիրառել օգոստոսից հետո։ ...
10:50 05.08.2025
Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդներըԱյս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունհը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի: Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում: Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ: Օգտագործել SPF 50 և […] ...