Գաստրոէնտերոլոգը նշել է աղիները վնասող մթերքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Գաստրոէնտերոլոգը նշել է աղիները վնասող մթերքները

18:09 08.12.2019

Գերմանացի գաստրոէնտերոլոգ, պրոֆեսոր և Կրեֆելդի Helios մասնավոր կլինիկայի տնօրեն Թոմաս Ֆրիլինգը Focus.de-ի հետ զրույցում նշել է մթերքներ, որոնք վնասում են աղիների լորձաթաղանթը:

Նրա խոսքերով՝ երկարաժամկետ սխալ սնուցումը կարող է առաջացնել աղիների քրոնիկ բորբոքում, հաստ և ուղիղ աղիների քաղցկեղ, նաև լյարդի ցիռոզ:

Բժիշկը նշել է, որ առաջին հերթին պետք է խուսափել սովորական ու զտված շաքարից, սահմանափակել շոկոլադի ու մարմելադի օգտագործումը:
Ֆրիլինգը նաև նշել է, որ այդ մթերքների օգտագործումը շաբաթը մեկ անգամ օրգանիզմին էական վնաս չի հասցնի:
Աղիների համար վնասակար են, այսպես ասած, վատ ճարպերը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է սննդակարգից հեռացնել մարգարինն ու մայոնեզը:
Աղիների լորձաթաղաթը պաշտպանող մթերքների շարքում են բանանը, ձուկը, մրգային խյուսը, խաշած կարտոֆիլն ու թթվեցրած կաղամբը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

17:25 02.07.2025

Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա ամփոփման և առաջիկա ընդունելությանը վերաբերող հարցերը: «Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի, որակավորման քննությունների շրջանն ամփոփման փուլում է, և առջևում ընդունելության փուլն է։ Նախորդ տարվա ցուցանիշներով հիմնական դպրոցի շրջանավարտների յուրաքանչյուր երրորդը դիմել էր ՄԿՈՒ […] ...

40-ամյա տղամարդն ապօրինի հրազենը հանձնել է ոստիկանություն

17:20 02.07.2025

40-ամյա տղամարդն ապօրինի հրազենը հանձնել է ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել «ՄՌ-155» տիպի որսորդական հրազեն: ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

17:14 02.07.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Արևելյան հարևանության երկրների պետական հատվածի վարկային գործառնությունների հարցով ղեկավար Մատեո Ռիվելինին գլխավորությամբ: Փոխվարչապետ Գրիգորյանը կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային, ով ավարտում է իր առաքելությունը տվյալ պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՆԲ […] ...

Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ20 ԵԱ

17:09 02.07.2025

Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 5-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Գասիմովին։ Մինչև եզրափակիչը նա հաղթել էր նաև հույն (2-1) ու հունգարացի (9-1) մրցակիցներին։ Տերտերյանը այսօր երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար։ Եզրափակչում նրա մրցակիցը կլինի […] ...

Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում

17:05 02.07.2025

Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի և Իշխանասար, Սառնակունք, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Շաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...

Տրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցե

17:00 02.07.2025

Տրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցե

Տրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցե՝ [email protected]: «Խնդրում ենք թվայնացման ենթակա ծննդյան վկայականներն ուղարկել վերոնշյալ հասցեով»,-նշված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: ...

BACK_TO_TOP