13:30 09.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության, բանկոմատից առերևույթ գողության փորձ կատարած և փաստաթղթերի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով` 2019թ. հոկտեմբերի 4-ին, ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Երևանի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 03.10.2019թ.՝ ժամը 21:00-ից մինչև 21:15-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, օգտվելով ավտոմեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, գողացել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում կայանված ընկերոջ մեքենայից իրեն պատկանող պայուսակը, որում եղել են դրամապանակը, անձնագիրը, կանխիկ գումար և բանկային քարտ` պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Նույն օրը` 21:48-ին, կրկին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հիշյալ հափշտակված բանկային քարտով Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում տեղակայված բանկոմատից կատարվել է կանխիկացման փորձ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երևում է առերևույթ հանցագործություն կատարած անձը:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
08:22 23.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են08:22 23.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:15 23.07.2025
Հայտնի է Ֆինալիսիմայի հավանական օրը2024 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող Իսպանիայի և Ամերիկայի գավաթի հաղթող Արգենտինայի հավաքականների միջև Ֆինալիսիմայի հանդիպումը, ինչպես արդեն նշվել էր, նախատեսվում է անցկացնել 2026 թվականի մարտին։ Ճանաչված լրագրող Գաստոն Էդուլի տեղեկություններով՝ հանդիպումը կկայանա մարտի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում։ Ճշգրիտ օրը և անցկացման վայրը դեռևս չեն հաստատվել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի ազգային հավաքականների միջազգային […] ...
08:10 23.07.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՀուլիսի 23-ին, ժամը 01:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են «Jeep» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […] ...
08:05 23.07.2025
Այրվել է ավտոմեքենաՀուլիսի 23-ին, ժամը 00:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Ազատավան գյուղում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։33-ին, մարվել՝ 00։54-ին: Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան։ ...
08:00 23.07.2025
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի առաջին տուրի խորհրդանշական հավաքականումChampionat.com-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության մեկնարկային տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաև չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Առաջին տուրում «Կրասնոդարը» 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին», Սպերցյանն էլ դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Դարպասապահ․ Եվգենի Ստավեր («Ռուբին»)։ Պաշտպաններ․ Խուան Կասերես («Դինամո Մոսկվա»), Նինո («Զենիթ»), Դիեգո Կոստա («Կրասնոդար»), Ռիկարդու Մանգաշ («Սպարտակ»)։ Կիսապաշտպաններ․ […] ...
23:59 22.07.2025
Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...