20:33 09.12.2019
Tesla-ի և SpaseX- ի հիմնադիր Իլոն Մասկն ընկերների հետ ռեստորան է ժամանել իր նոր ֆուտուրիստական Cybertruck էլեկտրական պիկապով:
Տեղացիները լուսանկարել են ամերիկացի գործարարին և ներդրողին ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Մալիբու քաղաքում և նկարները տեղադրել են սոցիալական ցանցերում:
Նշվում է, որ Մասկը մեքենան կայանել է ռեստորանի կողքին: Tesla-ի ղեկավարի հետ նրա ընկերներն էին:
Ավտոմեքենան մեծ հետաքրքրություն է առաջացրել մարդկանց շրջանում: Մինչ ընկերախումբը ճաշում էր ռեստորանում, անցորդներն ակտիվորեն լուսանկարվել են Cybertruck-ի ֆոնին:
Elon takes the CyberTruck out for a spin in Malibu. I think these angles are the most flattering I’ve seen of it. Thoughts?
Via @TMZ pic.twitter.com/Gu3GVjuHEv
— Jon Rettinger (@Jon4Lakers) December 8, 2019
16:25 04.07.2025
18-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի, որը մայիսի 29-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երևանի բնակիչ 18-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին: ...
16:19 04.07.2025
Արարատ Միրզոյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մարկո ՌուբիոյինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Այս մասին նախարար Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին (խմբ․ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ)՝ միաժամանակ ակնկալելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, […] ...
16:14 04.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ ԹրամփինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին: Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված […] ...
16:09 04.07.2025
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքներըՀուլիսի 4-ին, ժամը 05:40-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […] ...
16:05 04.07.2025
Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներովԱմստերդամի «Այաքսը» հրաժարվել է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Ինչպես հաղորդում է ESPN-ը, հոլանդական ակումբը բարձր է գնահատում Սպերցյանի խաղային որակները, սակայն որոշումը պայմանավորված է քաղաքական բնույթի պատճառներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Այաքսը» չի պատրաստվում համագործակցել ռուսական ակումբների հետ՝ ՌԴ-ի հետ կապված «բարոյական անհամաձայնությունների» պատճառով։ Հետևաբար, Սպերցյանի տրանսֆերը արգելափակվել է ոչ […] ...
15:58 04.07.2025
Թուրքիայում անտառային հրդեհներից տուժել է ավելի քան 500 մարդԹուրքիայում մոլեգնող անտառային հրդեհներից տուժել է ավելի քան 500 մարդ, երկուսը մահացել են, ուրբաթ օրը հայտարարել է առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն։ Չորեքշաբթի օրը Անթալիայի Էրմենեկ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել։ Միաժամանակ անտառային հրդեհները տարածվել են Իզմիրի նահանգում և մի քանի այլ նահանգներում։ Թուրքիայի երեք նահանգներում լայնածավալ անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 50,000 քաղաքացի, […] ...