Պոլսո Հայոց նորընտիր պատրիարքի անցած ուղին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

Պոլսո Հայոց նորընտիր պատրիարքի անցած ուղին

16:40 11.12.2019

Րոպեներ առաջ ավարտվեց Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունը: Պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

SHANTNEWS.am-ը ներկայացնում է նրա կենսագրությունից որոշ տվյալներ:

Գերշ. Տ. Սահակ եպս․ Մաշալյանը (ավազանի անունով՝ Շահան) ծնվել է 1962թ. Ստամբուլում:
1983թ. հոգևոր սպասավորության է անցել Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանում:
1983-1987թթ. սովորել է Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության բաժնում:
1986թ. ձեռնադրվել է սարկավագ՝ ձեռամբ Կ.Պոլսի Հայոց պատրիարք ամենպատիվ Տ. Շնորհք արքեպ. Գալուստյանի:
1989-1994թթ. սովորել է Լոնդոնի համալսարանում:
1992թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Կ.Պոլսի Հայոց պատրիարք ամենապատիվ Տ. Գարեգին արքեպ. Գազանճյանի:
1994-1997թթ. եղել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Թարգմանչաց վարժարանի տեսուչ:
1997-1999թթ. կրթությունը շարունակել է Դուբլինի համալսարանում (Իռլանդիա):
1999-2005թթ. եղել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքության միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բաժնի վարիչը, ինչպես նաև հոգևոր հովիվ Կ. Պոլսի Հայոց եկեղեցիներում:
2005 թ. Նոր Կտակարանի ներածություն և մեկնություն, քարոզխոսություն և վարդապետական աստվածաբանություն է դասավանդել Գևորգյան հոգևոր ճեմարանում և Վազգենյան հոգևոր դպրանոցում:
2006թ. ապրիլի 21-ին Մայր Աթոռում պաշտպանել է վարդապետական թեզ «Հավատք և հրաշք» թեմայով և Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ձեռամբ Գերշ Տ. Շահան արքեպ. Սվաճյանի, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճանները:
2007-2010թթ. եղել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ:
2008թ. Ս. Էջմիածնի Մայր Տաճարում՝ ձեռամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:
2011թ. նշանակվել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքության միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բաժնի վարիչ:
2019թ. հուլիսի 4-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում կայացած եկեղեցական համագումարում, Կրոնական Ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

17:00 16.08.2025

«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համար

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

16:38 16.08.2025

Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

16:16 16.08.2025

Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Հնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

16:00 16.08.2025

Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

Ալյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...

BACK_TO_TOP