20:00 11.12.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստի ժամանակ ցուցմունք է տվել ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը: Հիշեցնենք ՝ նա մեղադրվում է երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար: Ամբաստանյալն իրեն մեղավոր չի համարում: Նախ հարցեր էր ուղղում պաշտպան Տիգրան Եգորյանը: Դրանք վերաբերում էին ոստիկան Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին: Հիշեցնենք՝ այդ ոստիկանն, ըստ գործի նյութերի, սպանվել է դիպուկահարի կրակոցից:
Տիգրան Եգորյան- ՊՊԾ գնդի երեք հարկանի շենքի տանիք բարձրացե՞լ եք:
Սմբատ Բարսեղյան– Այո:
Տիգրան Եգորյան– Ինչի՞ համար:
Սմբատ Բարսեղյան– Դիտարկում կատարելու:
Տիգրան Եգորյան– Երբևէ այնտեղից որևէ ուղղությամբ կրակե՞լ եք:
Սմբատ Բարսեղյան– Ոչ:
Տիգրան Եգորյան– Իսկ Ձեր վրա կրակե՞լ են:
Սմբատ Բարսեղյան– Ոչ:
Ամբաստանյալն ասել է, որ հուլիսի 29- ին և 30-ին ընդհանրապես տանիք չի բարձրացել:
«Վերջին երկու օրերին կրակոցները շատ էին, և հետո ավագ ընկերներիս կողմից հրահանգ կար, որ ոչ մի բան չանենք: Կրակում էին, բայց մեզ ասում էին, որ ոչ մի պատասխան չտանք կրակոցներին, միայն բաց թիրախ չկանգնենք, թաքնվենք»,- ասել է Սմբատ Բարսեղյանը:
Այն հարցին, թե ե՞րբ տեղեկացաք, որ մարդ է սպանվել, պատասխանեց՝ Վանեցյանի՝ «ռացիայով» ասելուց հետո:
Հարց– Դուք այդ ժամանակ ի՞նչ մտածեցիք, որ հնարավոր է Ձեր ընկերների՞ց եղած լինի կրակած:
Սմբատ Բարսեղյան– Մեր ընկերներից այդ ժամանակ ոչ մեկ չի կրակել, ո՞նց կարող է մեր ընկերներից լինել: Կրակել են, սպանել են այնպիսի մարդու, որ հարգանք ունի ոստիկանության շրջանակներում: Ես, համենայնդեպս, այդպես եմ մտածել, որ կրակել են, որ ոստիկաններին համոզեն, քանի որ ակնհայտ էր, որ տվյալ ժամանակ ոստիկաններից որևէ մեկը չէր ցանկանում գրոհի մասնակցել, քանի որ նրանք էլ շատ լավ հասկանում էին, որ երկրի իշխանությունը զավթված է: Այդ միջոցներով ոստիկաններին ցանկանում էին հրահրել մեր դեմ:
Սմբատ Բարսեղյանի հարցաքննությունը տևեց համարյա 2.30 ժամ։ Պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ անձնական խնդիրներից ելնելով: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ նիստը հետաձգվելու է, քանի որ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանը հարցաքննվել չի կարող, նրա նկատմամբ սանկցիա է կիրառված, և չկա միջնորդություն դահլիճ վերադարձնելու մասին:
17:30 16.08.2025
Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՆիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...
17:21 16.08.2025
ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...
17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...
17:00 16.08.2025
«Ռեալը» նույնպես պայքարում է Դոնարումայի համարՄադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ «Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, քանի որ հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան արդեն 33 տարեկան է, նրա պայմանագրի ժամկետի ավարտին էլ մնացել է 2 տարի։ 26-ամյա Դոնարուման առայժմ բանակցում է «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն […] ...
16:38 16.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...