Վրաստանը՝ միջազգային սկանդալի էպիկենտրոնում․ վարչապետը մեղադրվում է Իրանի ու ՌԴ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+36.09 oC

Վրաստանը՝ միջազգային սկանդալի էպիկենտրոնում․ վարչապետը մեղադրվում է Իրանի ու ՌԴ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ

09:35 17.12.2019

Վրաստանը հայտնվել է միջազգայինն սկանդալի էպիկենտրոնում: ԱՄՆ-ն տարակուսած է 2001 թ․ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության գործով անցնող միակ վկայի՝ «շինծու» մեղադրանքով վրացական բանտում հայտնվելու կապակցությամբ: Վրաստանի վարչապետը մեղադրվում է ՆԳՆ պաշտոնավարման ժամանակ Իրանի ու ՌԴ-ի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:

Խոսքը վերաբերում է 2017 թ Վրաստանում Իրանի հետախուզության նախկին գործակալ  Ալի Ռեզա Սուլեյման Պաքի ձերբակալությանը, ով ԱՄՆ-ում 2001թ տեղի ունեցած ահաբեկչության գործով  միակ «ոսկե վկան» է: Լինելով իրանական հետախուզության գործակալը՝ հենց նա էր իրազեկել ԱՄՆ հետախուզությանը սպասվող ահաբեկչական հարձակման մասին և օգնել Միացյալ Նահանգներին ապացուցելու Իրանի դերն այդ հարցում, ինչի հետ կապված Իրանը ստիպված էր 10 միլիարդ դոլար վճարել ահաբեկչության զոհերի ընտանիքներին:

Այդ իրադարձություններից տարիներ անց Ալի Ռեզա Սուլեյման Պաքը բնակություն էր հաստատել Թբիլիսիում՝ իր պատճառով Իրանի բանտում ահաբեկչության մեղադրանքով հայտնված եղբորն ազատ արձակելու մտադրությամբ: Իրանը դրա դիմաց նրանից պահանջել էր հրաժարվել ԱՄՆ-ում տված ցուցմունքներից՝ խոստանալով Վրաստանի անձնագիր և 5 մլն դոլար: Այն բանից հետո, երբ Ալի Ռեզան հրաժարվել էր գործարքից, բանտում սպանել էին նրա եղբորը, իսկ 2017թ Վրաստանում 2 իրանցու սպանության կեղծ մեղադրանքով ձերբակալել նրան: Մեղքի ապացուցման դեպքում նախկին գործակալին սպառնում է 16 -20 տարվա ազատազրկում: Թբիլիսիում նրա ձերբակալության ժամանակ ՆԳՆ պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս վարչապետ Գեորգի Գախարիան: The New York Post-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիում խնդրի շուրջ Գախարիայի գրասենյակում բանակցություններ են տեղի ունեցել նրա ու Իրանի հետախուզության ներկայացուցչի միջև:

Ալի Ռեզա Սուլեյման Պաքիի շահերը պաշտպանելու հատուկ առաքելությամբ ԱՄՆ-ից Վրաստան է ժամանել 1911 թվականի ահաբեկչության գործով 18 տարի զբաղվող ամերիկացի փաստաբան Քենեթ Թիմերմանը՝ ԱՄՆ հերոսին պաշտպանելու աջակցություն խնդրելով ԱՄՆ նախագահից ու պետքարտուղարից: Նա համոզված է, որ Գախարիան, ձերբակալելով իրանցուն, կատարել է Իրանի ու Ռուսաստանի հետախուզության հրահանգները:

https://www.facebook.com/TvMtavari/videos/800100550430778/

«2017 թվականից իրանցի գործակալը գտնվում է վրացական բանտում՝ ​​հանցագործության համար, որը չի կատարել: Նա ճաղերի հետևում է հայտնվել այն բանի համար, որ ԱՄՆ-ին տեղեկություն էր հայտնել սպասվող ահաբեկչության  մասին: Այն, ինչ տեղի է ունենում վրացական դատական ​​համակարգում, մեծ սկանդալ է: ԱՄՆ կառավարությունից պահանջել ենք միջամտել այս հարցին, սակայն եթե իրավիճակը չբարելավվի, ես խոստանում եմ, որ դրան կհաջորդի շատ մեծ միջազգային սկանդալ։ Հետաքրքիր է, որ Վրաստանում Իրանի դեսպանատուն ներկայացած Ալի Պաքիին ցուցմունքը փոխելու դիմաց 5 մլն դոլար և Վրաստանի անձնագիր էին խոստացել, որը կարող էր տալ միայն այն ժամանակվա ՆԳ նախարարը՝ ներկայիս վարչապետը, ով որոշակի հետաքրքրություններ ուներ իրանական կողմի հետ և անձամբ պատասխանատու էր այս գործի համար: Ձեր վարչապետը երկար տարիներ է անցկացրել Ռուսաստանում և շատ սերտ կապեր ունի ՌԴ հետախուզության հետ: Այս պարագայում պարոն Գախարիան է սկսել դատական ​​հետապնդում ՝ առանց փաստերի և ապացույցների առկայության», – ասել է Թիմերմանը վրացական «Մթավարարի Արխի»-ին (Գլխավոր ալիք) տված հարցազրույցում:

«Ստացվում է, որ իմ մասին բամբասում է ոչ միայն վրացական մամուլը: Այդ իրանցուն, բացի վրացի իրավապահներից, որոնում են եվրոպական մի շարք պետությունների իրավապահներ, ներառյալ Ֆրանսիայից: Այս մարդու կողմից մի քանի պարսիկների սպանությունը ապացուցվել է բոլոր ատյաննրում: Համապատասխանաբար, մենք մեկ անգամ ևս կվերանայենք այս գործը, կմոտենանք քննադատաբար», – արձագանքել է Գախարիան:

Ի պատասխան այս հայտարարության ՝ Քենեթ Թիմերմանը մեղադրել է Վրաստանի վարչապետին ստախոսության մեջ: Ըստ ամերիկացի փաստաբանի՝ ոչ մի եվրոպական երկիր իրանցուն չի փնտրել: Նա, մինչև Վրաստան ժամանելը, 2003 թվականից բնակվել է Բեռլինում՝ այլ անվամբ, և, հետևաբար, վարչապետ Գախարիայի հայտարարությունները սուտ են՝ վստահեցրել է նա ու խորհուրդ տվել Վրաստանի իշխանություններին խնդրի առնչությամբ «հաշվի առնել ԱՄՆ անհանգստությունը, քանի որ այն կարող է բացասական հետևանք ունենալ վրաց-ամերիկյան հարաբերությունների» համար: Նա խոստացել է հունվարին ներկա  գտնվել Վրաստանում Սուլեյման Պաքի դատական նիստին:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

14:13 01.08.2025

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Կամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...

BACK_TO_TOP