Դեմոկրատները հրապարակել են Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ ամբողջական զեկույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+10.09 oC

Դեմոկրատները հրապարակել են Թրամփի իմպիչմենտի վերաբերյալ ամբողջական զեկույցը

15:50 17.12.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական հարցերի հանձնաժողովը, որում դեմոկրատները մեծամասնություն են, հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ ամբողջական զեկույցը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

658 էջանոց թղթում հանձնաժողովի անդամները սահմանում են նախագահին իմպիչմենտի ենթարկելու իրավական հիմքերը, մեղադրում են Թրամփին՝ լիազորությունները չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու համար:

Զեկույցում նշվում է, որ Թրամփի գործողությունները «խաթարում են Սահմանադրությունը»: Նաև փաստաթղթի հեղինակները պնդում են, որ գործող նախագահի պահվածքը «շարունակում է վտանգել ազգային անվտանգությունն ու ընտրությունների արդարությունը»:

Այդ կապակցությամբ հանձնաժողովի անդամները Ներկայացուցիչների պալատից պահանջում են զեկույցը համարել հրատապ հարց:

Նախատեսվում է, որ Ներկայացուցիչների պալատում իմպիչմենտի վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա այս շաբաթ: Եթե իմպիչմենտը հայտարարվի քվեարկության արդյունքներից հետո,  գործը կդիտարկվի սենատորների կողմից։ Թրամփին իշխանությունից հեռացնելու համար կպահանջվի Սենատի ձայների երկու երրորդը: Նշվում է, որ Սենատի տեղերի մեծ մասը զբաղեցնում են հանրապետականները, ովքեր մտադրություն չունեն պաշտոնից հեռացնելու ԱՄՆ ներկայիս նախագահին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել են ֆերմենտներ, որոնց օգնությամբ հնարավոր է ստեղծել լուսավոր բույսեր և ազդանշան ստանալ բնական աղետների վնասի մասին

08:36 07.05.2024

Հայտնաբերվել են ֆերմենտներ, որոնց օգնությամբ հնարավոր է ստեղծել լուսավոր բույսեր և ազդանշան ստանալ բնական աղետների վնասի մասին

Լոնդոնի Բժշկական հետազոտությունների խորհրդի բժշկական գիտությունների լաբորատորիայի բրիտանացի գիտնականները հայտնաբերել են մի շարք բույսերի հիսպիդին սինթազ ֆերմենտներ, որոնք կարող են առաջացնել կենդանի հյուսվածքների բնական փայլ: Նրանց օգնությամբ հնարավոր է ստեղծել լուսավոր բույսեր: Հետազոտությունը հրապարակվել է Science Advances (SciAdv) գիտական ​​ամսագրում։ Նկարագրված տեխնոլոգիան հիբրիդային ուղի է, որը զուգակցում է նոր հայտնաբերված բույսերի հիսպիդին սինթազները սնկերի մեջ […] ...

Չինաստանը հաջողությամբ իրականացրել է Changzheng-6C հրթիռի առաջին արձակումը

08:31 07.05.2024

Չինաստանը հաջողությամբ իրականացրել է Changzheng-6C հրթիռի առաջին արձակումը

Երեքշաբթի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հաջողությամբ իրականացրել է «Changzhen-6C» հրթիռի առաջին արձակումը, որը մի քանի արբանյակներ է արձակել ուղեծիր, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Գործարկումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:21-ին «Տայյուան» տիեզերակայանից, որը գտնվում է Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգում։ Փոխադրող հրթիռը մի քանի արբանյակներ է բերել ուղեծիր։ «Փորձնական առաքելությունն ավարտվել է լիակատար հաջողությամբ»,- […] ...

Starliner-ի առաջին թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան հետաձգվել է վերջին պահին

08:11 07.05.2024

Starliner-ի առաջին թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան հետաձգվել է վերջին պահին

Boeing-ի Starliner-ի օդաչուով առաջին արձակումը Միջազգային տիեզերակայան (ISS) հետաձգվել է United Launch Alliance-ի (ULA) որոշմամբ, որին պատկանում է Atlas V արձակման մեքենան, ուղիղ հեռարձակում է NASA-ն: «ULA Թռիչքների տնօրեն Թոմ Հեյթերը որոշել է չշարունակել թռիչքի նախապատրաստումը», – ասել է ընկերությունը իր «X» ընկերության հաշվում: Ինչպես իր հերթին հաղորդել է ՆԱՍԱ-ի հեռարձակողը, արձակման չեղարկման պատճառը եղել […] ...

Ռուսաստանի Դաշնությունում ԵՄ առաքելության ղեկավարը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը

00:04 07.05.2024

Ռուսաստանի Դաշնությունում ԵՄ առաքելության ղեկավարը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը

Ռուսաստանում ԵՄ առաքելության ղեկավարը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոյին։ Նրա խոսքով, «Ռուսաստանում ԵՄ դեսպանը չի մասնակցի երդմնակալությանը»։ ...

Բայդենն ասել է, որ Ռաֆահում գործողությունը վտանգի տակ կդնի 1 միլիոն մարդու կյանքը

00:00 07.05.2024

Բայդենն ասել է, որ Ռաֆահում գործողությունը վտանգի տակ կդնի 1 միլիոն մարդու կյանքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հրեական պետության կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում հնարավոր ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիների կյանքը։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Անդրադառնալով երկու երկրների ղեկավարների՝ երկուշաբթի […] ...

Մենք Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա․ Մեթյու Միլլեր

23:50 06.05.2024

Մենք Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա․ Մեթյու Միլլեր

ԱՄՆ-ը  չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ «Ոչ, մենք նրա երդմնակալությանը ներկայացուցիչ չենք ունենա»,- ասել է նա։ Սակայն նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն բոյկոտելու է երդմնակալությունը։ Մինչդեռ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ընդգծել էր, որ Մոսկվայում հավատարմագրված […] ...

BACK_TO_TOP