Մահակով ցուցմունք կորզելու դեպքի հետքերով. SHANTNEWS.am-ի անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+18.62 oC

Մահակով ցուցմունք կորզելու դեպքի հետքերով. SHANTNEWS.am-ի անդրադարձը

15:22 18.12.2019

Նոյեմբերի 21-ին համացանցում հայտնված «Հայրենի ոստիկանները հակագազով և մահակով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի հրապարակումից հետո դեռ որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել. միայն Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն են դադարեցվել: Այս իրավիճակի վերաբերյալ իրենց վրդովմունքն են հայտնել իրավապաշտպաններն ու տուժողի իրավահաջորդը նախօրեին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Նրանք կարծում են, որ տեսանյութն արդեն բավարար հիմք էր դրա համար, իսկ ի՞նչ քայլեր են կատարել մինչ այժմ իրավապահ մարմինները:

Տեսանյութը նկարահանվել է ավելի քան 10 տարի առաջ՝ 2008թ. ոստիկանության բաժանմունքներից մեկում: Այստեղ հստակ երևում են, թե ինչպես են ոստիկանները փորձում քաղաքացուց ցուցմունք կորզել: Ներքին հետաքննությամբ պարզվել է նաև այդ գործողությունները կատարող անձանց ինքնությունը: Տուժողի ինքնությունը ևս հայտնի է, նրան բերման են ենթարկել գողության մեղադրանքով: Տեսանյութը, ըստ իրավապաշտպանների ու տուժողի հարազատների, կարճ դրվագ է այն երեք օրերի գործողություններից, որ կատարել են ոստիկանները նրա նկատմամբ:

Տուժողն այսօր ևս անազատության մեջ է: Մեկ այլ մեղադրանքով է դատապարտվել: Տուժողի առողջական վիճակը խոշտանգումից հետո կտրուկ վատացել է, վստահեցրեց նրա ազգականը: Ըստ նրա՝ տուժողը ներկայում հոգեբանական ծանր վիճակում է, վերապրում է տեղի ունեցածը, բայց նրան հոգեբանական աջակցություն չի ցուցաբերվում: Ոչ թե կատարված գործողությունների, այլ աչքի առջև հստակ ապացույց ունենալու առումով է խոշտանգման այս դեպքը բացառիկ, կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը: Նրա համոզմամբ՝ տեսանյութն էլ բավարար էր այնտեղ երևացող 4 ոստիկանների, այս ամենը նկարահանող անձի և փոխկապակցված այլ անձանց մեղադրանք առաջադրելու համար:

Ի՞նչ գործողություններ են իրականացվել մինչ օրս համապատասխան մարմինների կողմից: Սկանդալային տեսանյութը հրապարակվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքեց, որ այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։

«Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում։ Առավոտյան իմ ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկվի քրեական հետապնդման մարմնին։ Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,- ասաց նա:

Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ՝ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ իրականացվեցին, Հատուկ քննչական ծառայությունը ևս իրազեկեց ձեռնարկված միջոցառումների մասին: Կատարված աշխատանքների արդյունքում պարզ դարձավ քաղաքացու նկատմամբ խոշտանգում իրականացրած անձանց ինքնությունը: Ոստիկանությունը հայտնեց՝ նրանցից երկուսը նախկին ծառայողներ են, մեկը՝ Ճամբարակի բաժնի պետը, որի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին ոստիկանությունը պարզաբանում տարածեց.

«Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։ Նրանցից մեկի լիազորությունները կասեցվել են, իսկ երկուսը ոստիկանության նախկին ծառայողներ են։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների վերլուծությամբ պարզվել է, որ տեսագրությունն արվել է շուրջ տասը տարի առաջ, քանի որ հիշյալ աշխատակիցները նույն ստորաբաժանումում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում, համատեղ ծառայել են այդ ժամանակ։ Երեք անձանցից երկուսն արդեն հրավիրվել են ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննությամբ ձեռք բերված բոլոր տվյալները փոխանցվել են Հատուկ քննչական ծառայություն»:

Հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն է ընթանում: Մամուլի ասուլիսի մասնակիցներին այլ մանրամասներ հայտնի չէին: ՀՔԾ-ից հայտնել են, որ մանրամասներ չեն կարող հաղորդել, տեղեկացրել են, որ քննչական գործողությունները ակտիվորեն իրականացվում են, հայտնի է տուժողի ինքնությունը, դեպքի տարեթիվը: Այդ տվյալները, սակայն հրապարակել դեռ չեն կարող:

Իսկ արդյո՞ք հիմքեր կան ոստիկանների նկատմամբ մեղադրանք առաջադրելու, հարցին տուժողի իրավահաջորդներն առանց երկար մտածելու են պատասխանում. տեսանյութն արդեն իսկ ծանրակշիռ հիմք է: Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ տեսաձայնագրությունը նկարվել է, որ գողություն կատարող ենթադրյալ ընտանիքին հետագայում ցուցադրեն, որ տան գողությունը բացահայտված է, ու որ ասեն՝ տեսեք՝ ինչ օրն են գցում:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ նկատեց՝ ՀՔԾ-ն ասում է՝ արդյունավետ աշխատանք է, բայց ինքը չի զարմանում:

«Նման գործերով նորմալ բան է, ձևական սկսում են, մի երկու հոգու հարցաքննում են ու էնքան են քնեցնում, որ տարիներով տուժող կողմը հոգնի ու դադարեցնի»,- ասաց նա:

Նախորդ 20 տարիներին խոշտանգումների վերաբերյալ տասնյակ փաստերով քաղաքացիները բողոքներ են ներկայացրել, սակայն դրանցից միայն 2-ն են մտել դատարան, որոնք էլ անբավարար ապացույցների հիմքով կարճվել են, նշում են իրավապաշտպանները: Այս պարագայում դեռ 2015-ից ապացույցներ են եղել: Երբ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն ուսումնասիրություններ է կատարել, հայտնաբերել է տեսանյութում առկա հակագազը:

Ասուլիսին ներկա տուժողի հարազատը` Մերի Գրիգորյանը հայտարարեց, որ պատրաստ են ցանկացած գնով հասնել արդարության: Իրավապաշտպանները հիշեցին դեպքեր, երբ անգամ դատավորները նորմալ են համարել ցուցմունք կորզելու համար մեղադրյալին ապտակելը, նման պայմաններում արդյունավետ քննություն ակնկալել դժվարացան, իսկ տուժողի իրավահաջորդը իր խնդրանքն ուղղեց Հանրապետության վարչապետին ու նախագահին, որ իրենց ուշադրության կենտրոնում պահեն հետաքննության ընթացքը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

10:40 20.05.2025

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց Արմավիրում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

10:35 20.05.2025

Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք

Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝  Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

10:30 20.05.2025

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Մայիսի 14-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 74-ամյա ուղևորը մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...

Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներում

10:22 20.05.2025

Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներում

Նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում տարբեր մրցաշարերում անցկացրած բոլոր 8 եզրափակիչներում գոլային գործողություն չի կատարել, հաղորդում է BBC Sport-ը: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ տիտղոս է նվաճել: ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

10:12 20.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

10:00 20.05.2025

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...

BACK_TO_TOP