14:59 25.05.2018
Դավիթաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով Հյուսիս-հարավ մայրուղու Տրանշ 2 նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման հետևանքով առաջացած անհարմարությունների դեմ:
Տեղի բնակիչները փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով, որ շինաշխատանքները շարունակվեն, քանի որ այդ տարածքով անցնող տրանսպորտային միջոցների համար նախագծով նախատեսված չէ ճանապարհ, ինչի հետևանքով բնակիչները ստիպված են երկար ճանապարհ հաղթահարել քաղաքային տրանսպորտից օգտվելու համար, իսկ նախատեսված շրջանցիկ ճանապարհը բնակիչներին չի բավարարում և նաև անվտանգ չէ: Պահանջ էր դրված նաև վերականգնել տարածքով անցնող տրանսպորտային միջոցների աշխատանքը և Հալաբյան փողոց տանող ճանապարհային կապը:
Խնդիրը մայիսի 14-ին ներկայացվել է քաղաքապետարան և պատասխանի համար սահմանված է 30-օրյա ժամկետ, սակայն բնակիչները մտավախություն ունեն, որ այդ ժամանակահատվածում աշխատանքները կավարտվեն, իսկ իրենց խնդիրը լուծում չի ստանա:
Դրանից բացի՝ ճանապարհին հարող տարածքի բնակիչներն էլ դժգոհում էին իրենց տան պատերին առաջացած ճաքերից ու շինաշխատանքների աղմուկից:
«Մեր տունը ի սկզբանե պետք է օտարվեր, հետո որոշումը փոխեցին և չօտարվեց: Հիմա սաղ պատերը ճաքել են, տեխնիկայի աշխատանքից ուժեղ վիբրացիայա լինում, ոնց որ 8 բալանոց երկրաշարժ լինի: Էլ չեմ ասում, որ տան հիմքն է թուլանում: Ասում են՝ աշխատանքներից հետո առաջացած խնդիրները կլուծվեն, բայց տան հիմքն է թուլացել, դա ո՞նց է արվելու»,- դժգոհում է 2-րդ փողոցի բնակիչը:
Քաղաքապետի խորհրդական Վահե Չիլինգարյանը, նաև քիչ ուշ ժամանած քաղաքապետարանի ԾԻԳ-ի ներկայացուցիչ Վարդան Կարապետյանը առաջարկեցին խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ քննարկել: Ավելի ուշ ժամանեց ՏԿԶ նախարարի խորհրդական Սիփան Փաշինյանը, որը ևս քննարկումների ճանապարհը ցույց տվեց:
Բնակիչները, սակայն, հաստատակամ էին: Չէին բացում ճանապարհը և ցանկանում էին հստակ պատասխան: Բանակցությունների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ 3-5 օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանություն ուղարկված գրության պատասխանը կլինի, և բնակիչների բարձրացրած խնդիրները կստանան լուծումներ:
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...
16:02 01.08.2025
Բացահայտենք թանգարաններն ամռանը. գործող ժամանակավոր ցուցահանդեսների ազդագիրՀայաստանի թանգարաններն ամառվա արձակուրդային օրերը հետաքրքիր և հագեցած դարձնելու ինքնատիպ առաջարկներով են ներկայանում՝ մեր երկիր այցելող զբոսաշրջիկների, հյուրերի և քաղաքացիների համար: Մշտական ցուցադրություններին զուգահեռ՝ թանգարաններում գործում են տարբեր թեմատիկ ուղղություններով ժամանակավոր ցուցահանդեսներ, որոնք ներկայացնում են ուշագրավ պատմություններ՝ բացառիկ էքսպոզիցիաների միջոցով: Ռուսական արվեստի թանգարան. «Դիմակը՝ կերպար և գաղափար» Օգոստոսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ․ […] ...
15:57 01.08.2025
Պուտինը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր խնդիրըՈւկրաինական կարգավորման մեջ գլխավորը հակամարտության պատճառների վերացումն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Գլխավորը այս ճգնաժամի պատճառները վերացնելն է», – լրագրողներին ասել է պետության ղեկավարը։ Պուտինը և Լուկաշենկոն ուրբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում Վալաամում։ Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդները մի քանի տարի շարունակ ամռանը միասին են այցելում Վալաամ։ Նրանք կղզի են այցելել 2019, […] ...
15:19 01.08.2025
Վոլեյբոլի լիգա և լողի սիրողական մրցաշար դպրոցականների համար. փոփոխություն՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ծրագրումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մասսայական սիրողական մրցաշարերի ծրագրում կատարվել են փոփոխություններ։ Նախկինում նախատեսված խճուղավազքի և լողի մրցաշարերի փոխարեն կկազմակերպվեն մարզական նոր միջոցառումներ։ Մասնավորապես՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը կանցկացվի միայն դպրոցահասակ երեխաների համար, ինչպես նաև կկազմակերպվի «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»՝ ՀՀ վարչապետի հովանու ներքո։ […] ...