«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն ընդլայնում է գործունեությունը Շիրակի մարզի գյուղերում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն ընդլայնում է գործունեությունը Շիրակի մարզի գյուղերում

20:00 19.12.2019

Ինչպես ու ինչ նպատակային ծրագրեր է հնարավոր իրականացնել գյուղական համայնքներում, որը կբերի տարածքային ինքնուրույն զարգացման։ 3 տարի է՝ այս ուղղությամբ են ընթանում «Կանայք հանուն զարգացման» կազմակերպության աշխատանքները Շիրակի մարզի գյուղերում: Ընտրել են 8 համայնքներ, որոնցում 38 ծրագիր է ներդրվել՝ հիմնականում սոցիալական ուղղվածության, որին վերջին մեկ տարում գումարվել է բիզնես բաղադրիչը: Անուշավան, Արփենի, Թորոսգյուղ, Լանջիկ, Լեռնակերտ, Հողմիկ, Մեղրաշատ, Ցողամարգ. այս գյուղերը հանդիսանում են բազմաթիվ ծրագրերի շահառուները:

Շիրակի մարզի սահմանամերձ ու տասնյակ խնդիրներով ծանրաբեռնված շատ համայնքներից առայժմ ընդամենը ութն է «Կանայք հանուն զարգացման» կազմակերպության ծրագրերից օգտվում։ Սոցիալական, համայնքային պրոբլեմներ լուծող ծրագրեր ներդնելիս կարևորվում է գյուղերից համաֆինանսավորումը, ինչպես նաև դրամահավաքությունը: Սա, ըստ ծրագրի պատասխանատուների, մեծացնում է համայնքի բնակչի պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը ծրագրերի հանդեպ։ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանի խոսքերով՝ ամենամեծ դժվարությունը համայնքին համախմբելն ու միավորելն է 1 գաղափարի շուրջ: Նա վստահ ասում է, որ այն ժամանակ, երբ համայնքի խնդիրը դառնա բնակչինը, լուծումն ինքն իրեն կգա:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ դարձյալ շեշտում է՝ մարզը զարգացման մեծ ներուժ ունի, պարզապես այն իրացնել է պետք: Նա ևս մեկ անգամ առանձնացնում է մարզի առանձնահատկությունները, այդ թվում՝ զբոսաշրջային: Իսկ գյուղատնտեսական ներուժը փորձում են օգտագործել առայժմ փոքր բիզնես ծրագրերով: «Ռազմավարական զարգացման գործակալության» Գյումրիի գրասենյակի ղեկավար Արտաշես Նիկոլյանն էլ նշում է, որ եղած բիզնես գաղափարներից ընտրում են այնպիսիները, որոնք կկարողանան շարունակականություն ապահովել: Փոքր բիզնես ծրագրերը, որոնք դրամաշնորհային են, պատասխանատուները համարում են ավելի կենսունակ և ընդլայնման հնարավորություններով: Այդպիսի 5 ծրագիր մարզի գյուղերում գործում է:

Փոքր գումարի դրամաշնորհին նույնչափով էլ անհատ է ֆինանս ներդնում: Առաջին քայլ անողները դժգոհ չեն: Մարզի Արփենի գյուղի բնակիչ Գոհար Գևորգյանը 100 քառակուսի մետր մակերեսով ջերմոց է հիմնել, որտեղ լոլիկ, վարունգ ու պղպեղ է աճեցնում, ասում է՝ գոհ է հատկապես վարունգի բերքից, որը գյուղում էլ վաճառել է ու եկամուտ ստացել:

Իսկ Մեղրաշատի բնակիչ Կարեն Ոսկանյանը 6 մեղվաընտանիք է գնել ու մեղրի արտադրությամբ է զբաղվում, 2 մեղվաընտանիք էլ ավելացրել է, մտադիր է էլի ավելացնել: Հաջորդ տարի փոքր տնտեսությունները կընդլայնվեն սեփական միջոցների հաշվին, իսկ կազմակերպությունը նախատեսում է ավելացնել շահառու գյուղերի ցանկը, ծրագրում կընդգրկվեն նաև Սարապատ խոշորացված համայնքի գյուղերը: Առաջնահերթություն կտրվի նոր տեխնոլոգիաներով բիզնես գաղափարներին: Գյուղատնտեսությունը ռիսկային է, բայց համեմատաբար շահութաբեր: Մասնագետների կարծիքն անփոփոխ է, իսկ Շիրակի մարզում դրանց արդյունավետությունը գնահատելու համար երկար է պետք սպասել, ինչպես նաև մեծ ներդրումներ են հարկավոր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP