11:28 20.12.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2019թ․ հոկտեմբերի 25-ին հարուցել է վարչական վարույթ «Ախտահանման կենտրոն» ՊՓԲԸ «Սևանի կանխարգելիչ ախտահանում» դուստր ՓԲԸ-ի նկատմամբ։ Վարույթի նպատակն էր պարզել՝ որքանով են պահպանվել ախտահանման, կրծողասպան և միջատների ոչնչացման աշխատանքների իրականացման, աշխատողների առողջության պահպանման, թունաքիմիկատների (պեստիցիդների) պահպանման, փոխադրման, կիրառման և վաճառքի սանիտարական կանոնները և նորմերը։
Վարույթը հարուցվել է՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը և ՀՀ առողջապահության նախարարի գրությունը, ինչպես նաև տնտեսվարողներից ստացված բողոքն առ այն, որ պետական այս կազմակերպությունը պատշաճ չի իրականացնում իրենց հետ պայմանագրով ստանձնած ախտահանման գործառույթները։ Ըստ բողոքի՝ այն իր աշխատակիցների միջոցով ախտահանումն իրականացնելու փոխարեն պարզապես տնտեսվարողներին տրամադրել է ախտահանման թունավոր նյութերը՝ սեփական հայեցողությամբ դրանք օգտագործելու։ Այնինչ թունավոր նյութերի այդօրինակ կիրառումը վտանգում է թե՛ ախտահանման միջոցառումների անվտանգությունը, թե՛ ախտահանվող տարածքներում ու հաստատություններում գտնվողների առողջությունը։
Ի դեպ, այս ընկերությունը Գեղարքունիքում դպրոցների, մանկապարտեզների, գազալցակայանների եւ այլ տնտեսվարողների մոտ ախտահանման եւ կրծողասպան միջոցառումների հիմնական իրականացնողն է։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի մասնագետները նոյեմբերի 5-ին Սևանում գործող «Սևանի կանխարգելիչ ախտահանում» դուստր ՓԲԸ-ում իրականացրել են զննում:
Պարզվել է, որ ախտահանման պետական կենտրոնի մարզային մասնաճյուղը գործել է բազմաթիվ խախտումներով։ Մասնավորապես, կենտրոնի կողմից կրծողասպան աշխատանքները չեն իրականացվել համապատասխան հրահանգների պահանջներին համապատասխան, ինչը սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների խախտում է: Ախտահանման և կրծողասպան նյութերի փաթեթավորման վրա բացակայել են նյութի անվանման, պատրաստման տարեթիվը, պիտանելիության ժամկետը, ինչպես նաև օգտագործման հրահանգները և ուղեկցող փաստաթղթերը, ինչը ևս խախտում է: Կրծողասպան աշխատանքների վերաբերյալ ոչ միշտ է լրացվել իրականացման թերթիկ։ Քիմիական նյութերը պահպանվել են ոչ թե պահեստում, այլ անձնակազմի աշխատանքային սենյակում՝ երկաթե պահարանում՝ գրասենյակային պարագաների և այլ կենցաղային իրերի հետ միասին։
Ախտահանիչ միջոցների հետ շփվող աշխատողները չեն ենթարկվել պարտադիր բժշկական զննության, ապահովված չեն եղել անհատական պաշտպանության միջոցներով։
Հիմք ընդունելով զննման արդյունքները և ղեկավարվելով իրավական նորմերով՝ ԱԱՏՄ ղեկավարը կարգադրել է «Ախտահանման կենտրոն» ՊՓԲԸ «Սևանի կանխարգելիչ ախտահանում» փակ բաժնետիրական ընկերությանը սահմանված ժամկետում ձեռնարկել միջոցառումներ՝ ապահովելու արձանագրված խախտումների վերացումը։
Արձանագրված խախտումների համար տվյալ պետական հիմնարկի ղեկավարը ենթարկվել է վարչական տույժի։
19:57 18.08.2025
Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ ՓաշինյանԱսելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա […] ...
19:50 18.08.2025
700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը […] ...
19:46 18.08.2025
Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիներըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները։ «Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երեւույթ […] ...
19:35 18.08.2025
Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելունԺողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...
19:29 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...