Քիչ թվով միջազգային դիտորդներ կկանխատեսեին, որ այս փոքրիկ երկիրը մեծ առաջընթաց կունենա. Time-ի անդրադարձը Հայաստանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

Քիչ թվով միջազգային դիտորդներ կկանխատեսեին, որ այս փոքրիկ երկիրը մեծ առաջընթաց կունենա. Time-ի անդրադարձը Հայաստանին

11:06 21.12.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը ամերիկյան ամենահեղինակավոր ամսագրերից մեկի՝ «Time»-ի, անդրադարձին: «Հայաստան․ կովկասյան վագր» խորագիրը կրող հոդվածում նշվում է.

«Ընդամենը 18 ամիս է անցել Հայաստանում իշխանության դեմ հսկայական ցույցերի միջոցով իրականացված թավշյա հեղափոխությունից: Շատ քիչ թվով միջազգային դիտորդներ այն ժամանակ կհամարձակվեին կանխատեսել, որ Կովկասում գտնվող այս փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող երկիրը մեծ առաջընթաց և խոստումնալից ապագա կունենա:
Այս տարի ավելի վաղ՝ օգոստոսին, Մուդիս վարկանիշային ընկերությունը բարելավեց Հայաստանին տված իր գնահատականը՝ B1-ից դարձնելով Ba3: Հիմնավորումն այն էր, որ այդ երկրի տնտեսության աճի շարժիչ ուժն աստիճանաբար դիվերսիֆիկացվել է, ինչի շնորհիվ տնտեսությունն առավել ճկուն է դարձել: Իսկ Համաշխարհային բանկի այն կանխատեսումից հետո, որ ընթացիկ տարվա արդյունքով Հայաստանի ՀՆԱ-ն աճելու է 4,6 տոկոսով, Արժույթի միջազգային հիմնադրամը որոշեց այդ երկրին 248 միլիոն դոլարի պահուստային միջոցներ տրամադրել:

Սա վկայում է այն մասին, թե որքան վստահություն ունի իր երկրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ողջունելով Արժույթի միջազգային հիմնադրամի քայլը, խոստովանեց, որ չէր ակնկալում նման միջոցների տրամադրում այդքան արագ: Դրա հիմքում ընկած է Հայաստանի տնտեսության տարեկան 7% աճը, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան կանխատեսել է ԱՄՀ-ն։ Արդյունաբերությունը, շինարարությունը և ծառայություններն առավելապես առաջ են մղում տնտեսության զարգացումը: Իսկ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որի միջին տարեկան աճի տեմպը 20% է եղել վերջին երկու տասնամյակում, նույնպես նպաստում է տնտեսության առողջ զարգացմանը: Աճին նպաստող մեկ այլ ոլորտ է զբոսաշրջությունը, որն աճում է տարեկան 12% տոկոսով, ինչպես նշում է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Արամ Կայֆաջյանը․ Հայաստանի տնտեսության բազմազանեցումը ճիշտ հունով է ընթանում:

Այս դինամիկայի շնորհիվ Հայաստանը վաստակել է «Կովկասյան վագր» մականունը:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների տարեկան մակարդակն այժմ կազմում է շուրջ 250 միլիոն դոլար, ընդ որում, այդ ներդրումները հիմնականում գալիս են Ռուսաստանից, Հունաստանից, Կիպրոսից և Գերմանիայից: Կապիտալի այս ներհոսքից շահող հիմնական ոլորտներն են էներգետիկան, հեռահաղորդակցումը, մետաղագործությունը, բարձր տեխնոլոգիաները և զբոսաշրջությունը: Մինչդեռ, երկրի կայուն բանկային համակարգի և առավել բարենպաստ հարկային կարգավորումների ու ազատ տնտեսական գոտիների ներդրման շնորհիվ երկիրը գրավում է միջազգային լայն ներդրումային հանրության ուշադրությունը: Հայաստանը զբաղեցրեց 41-րդ տեղը Համաշխարհային բանկի Doing Business-ի վերջին զեկույցում, և առաջին տեղում է ԱՊՀ երկրների շարքում `օտարերկրյա ներդրողներին հանդեպ վերաբերունքով: ԱՄՀ-ի աջակցությունը գուցե և ավելորդ լինի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

10:12 19.08.2025

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:05 19.08.2025

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

10:00 19.08.2025

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

09:50 19.08.2025

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 19-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան ,Նոյեմբերի 29-ի ,Նորաշենի, Նորաշենի 2 փ. ,Շիրազի, Շիրազի 1 փակուղու ջրամատակարարումը: ...

Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներ

09:40 19.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու կողմերից էլ զիջումներ անել, և նման արդյունքը կարող է «նույնիսկ անարդար» լինել։ «Պատերազմը դադարեցնելու ցանկացած բանակցություն կպահանջի երկու կողմերից էլ տալ, այլ ոչ թե պարզապես ստանալ։ Ըստ էության, այստեղ ոչ մի կողմ 100 տոկոս չի ստանա։ Յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի որոշակի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:30 19.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP