ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

ՆԱՏՕ-ում բարձր են գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը

17:45 25.05.2018

Երեկ՝ մայիսի 24-ին, Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրականացման 2017թ. գնահատման զեկույցը:
ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, շեշտել, որ ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության գերակայությունները մնում են անփոփոխ, և Հայաստանը հանձնառու է իր կողմից ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունների իրականացմանը։ Նա նշել է, որ Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության և ԵԱՏՄ անդամ, միաժամանակ համագործակցություն է ծավալում Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի հետ:
Փոխնախարար Հովակիմյանն անդրադարձել է ԱԳԳԾ շրջանակներում ՀՀ-ՆԱՏՕ փոխգործակցությանը: Նա ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կարևորությունը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր են գնահատել ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, շնորհակալություն հայտնել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի շարունակական մասնակցության համար, միևնույն ժամանակ գոհունակություն հայտնելով և կարևորելով Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների խաղաղ հանգուցալուծումը: Բանախոսներն իրենց աջակցությունը են հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին՝ ընդգծելով խնդրի խաղաղ և բանակցված կարգավորման կարևորությունը, որի հիմքում ընկած են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքները:
Հանդիպման ընթացքում ԱԳ փոխնախարար Հովակիմյանը և ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակների հարցերին:
Նիստից առաջ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերը: Ռոզ Գոտեմոլլերը բարձր է գնահատել Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունն ԱԳԳԾ շրջանակներում և շնորհակալություն է հայտնել Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղության հաստատման գործողություններին Հայաստանի շարունակական ներդրման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP