15:33 21.12.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությունների վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի կողմից միջնորդությունները ներկայացվել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ ԱԱԾ-ում 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված, հետագայում մեկ վարույթում միացված քրեական գործերի շրջանակներում, որոնցով նախաքննությունը ներկայումս իրականացվում է ՀՀ ՀՔԾ վարույթում:
Նախնական քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատակից հանդիսացող Ս. Ու.-ն, մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007թ. տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխատանվության ենթարկելուն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄն դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս Ս. Ու.-ին սույն քրեական գործով ներգրավելու որպես մեղադրյալ և առաջադրելու մեղադրանք՝ մի դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մյուս դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար:
Քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ ազատության մեջ մնալով, նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը:
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել է միջնորդություններ՝ տալու համաձայնություն դատական իշխանության մարմնի ղեկավար նախկին աշխատակից հանդիսացած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:
Հ.Գ. Հիշեցնում եմ, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Ինչպես SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել էր, ԲԴԽ-ն համաձայնություն է տվել Հոկտեմբերի 27-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն:
10:12 19.08.2025
Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...
10:05 19.08.2025
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
10:00 19.08.2025
WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...
09:50 19.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 19-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան ,Նոյեմբերի 29-ի ,Նորաշենի, Նորաշենի 2 փ. ,Շիրազի, Շիրազի 1 փակուղու ջրամատակարարումը: ...
09:40 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու կողմերից էլ զիջումներ անել, և նման արդյունքը կարող է «նույնիսկ անարդար» լինել։ «Պատերազմը դադարեցնելու ցանկացած բանակցություն կպահանջի երկու կողմերից էլ տալ, այլ ոչ թե պարզապես ստանալ։ Ըստ էության, այստեղ ոչ մի կողմ 100 տոկոս չի ստանա։ Յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի որոշակի […] ...
09:30 19.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...