22:42 21.12.2019
Հանրային խորհրդից խռոված ու հիասթափված կազմակերպությունները վերադառնում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելուց ի վեր հազարավոր զանգերի, շնորհավորանքների, մաղթանքների կողքին հաճելիորեն զարմացրել են մոտ 30-35 զանգեր, որոնց հեղինակները, պարզվում է, եղել են կամ կան Հանրային խորհրդի տարբեր հանձնաժողովերի ու ենթահանձնաժողովների անդամներ, ում ես չեմ ճանաչել։ Իմ գործընկերները ոչ միայն իրենց շնորհավորանքներն են հղել, այլ նաև հանրությունից ոչ պակաս լավատեսություն ու հույս են հայտնել, որ միասնական ջանքերով Հանրային խորհուրդը աշխատելու է և նրանցից յուրաքանչյուրը իր ինքնադրսևորման լավագույն հնարավորություններն է ունենալու, ինչի խոստում ու երդում տվել եմ։
Ցավ էր արձանագրել, որ շատ շատերը Հանրային խորհրդի նախկին նախագահի ու կազմի գործունեությունից ու անգործությունից հիասթափված ֆորմալ կամ դե ֆակտո դադարեցրել են իրենց գործունեությունն ու անդամակցությունը․․․ Ուրախ եմ հայտարարել, որ այդ երեքուկես տասնյակի մեծ մասը ոգևորված խոստացել է վերադառնալ Հանրային խորհուրդ․․․
Ինձ համար մեծագույն ցավ է, որ այս 8-9 ամիսներին ոչ ես, ոչ իմ այլ նոր նշանակված գործընկերներ նրանց չենք էլ ճանաչել, որովհետև դա հատուկ չէր արվում ու չարվեց․․․ Ուրախալի է նաև, որ իմ զանգահարած կամ ինձ հետ կապ հաստատած հայտնի ՀԿ-ների գործընկերներ, որ նախկինում այդ կառույցին անտեսում էին ու արհամարհում, շրջվել են դեպի այն ու պատրաստ են համագործակցել, իրենց ներդրումը բերել այնտեղ․․․
Ես դեռ չգիտեմ, թե այդ 35 կազմակերպությունից զատ քանի քանի այլ կազմակերպություններ են սառեցրել իրենց գործունեությունը․․․ Որոշ գործընկերներ ահավոր ու սարսափեցնող վիճակագրություն են բերում անցած մեկ տասնամյակում որոշ հանձնաժողովների նիստերի, ավելի ստույգ՝ դրանց բացակայության, անառողջ մթնոլորտի ու աշխատաոճի մասին։
Իմ ընկերների հետ այս կոմունիկացիան ավելի համոզիչ դարձրեց իմ այն միտքը, որն ունեցել եմ նշանակվելուց անմիջապես հետո․ գնալ բոլոր մարզերը, հանդիպել բոլոր այն կազմակերպություններին, որոնք խռոված են, գնալ ու ինվենտարիզացնել նրանց հնարավորություններն ու ռեսուրսները, համոզել բոլորին լծվել գործի, վստահ լինել, որ նրանց հանրային էնտուզիազմով արված աշխատանքի արդյունքները կդրվեն վարչապետի, կառավարության ու հանրության սեղանին։
Ուզում եմ հավատալ, որ այս ամենն այլևս անցյալում կմնա։ Անպատկերացնելի առաջարկություններ են ստացվել, որոնք շատ շուտով կդառնան Հանրային խորհրդի քննարկման առարկա։
Իմ հարգելի գործընկերներ, ավարտվել է այն ժամանակշրջանը, երբ այդ կառույցը կամ ձայն չուներ, կամ ներկայանում էր մեկ ձայնով։ Այժմ եկել է հանրության բոլոր ձայները լսելու ու դրանք քննարկման հարթակ տեղափոխելու ժամանակը»։
10:22 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրներըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...
10:15 19.08.2025
Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...
10:12 19.08.2025
Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...
10:05 19.08.2025
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
10:00 19.08.2025
WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...
09:50 19.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 19-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան ,Նոյեմբերի 29-ի ,Նորաշենի, Նորաշենի 2 փ. ,Շիրազի, Շիրազի 1 փակուղու ջրամատակարարումը: ...