«Բլդղանուտ» և «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասերում մի քանի տեղամասով իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

«Բլդղանուտ» և «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասերում մի քանի տեղամասով իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

14:59 23.12.2019

Դեկտեմբերի 23-ին, ժամը 09:23-ին, «Բլդղանուտ» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:14-ին «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է նոր հրդեհի օջախ: 8 փրկարար նշված վայրում իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ փրկարարների մյուս խումբը  ճանապարհի մնացած հատվածը շարունակել է ոտքով:

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել երկրորդ մարտական հաշվարկը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից  5 փրկարար ծառայող:

«Բլդղանուտ» և «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասերում այրվում են տերևներ և մացառուտ:

Վերոնշյալ տարածքներում մի քանի տեղամասով իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավված են 22 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և տեղի 30 բնակիչ:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 15:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին՝ հեռուստաաշտարակի մոտակայքում,  ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է ավտոճանապարհից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ «Բլդղանուտ» հանդամասի ձորում, մոտեցման ուղիներ չկան. անտառտնտեսության աշխատակիցները տեղում աշխատում են:

Ժամը 17:28-ին թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող «Համզա» կոչվող հանդամասում նկատվում է այլ հրդեհի օջախ:

Փրկարարները ոտքով մոտեցել են «Համզա» հանդամասում բռնկված հրդեհի վայր: Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք և մացառուտ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:27-ին, մարվել՝ 18:53-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և 1000 քմ մացառուտ:

Ժամը 20:45-ին կապ է հաստատվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի հետ, ով տեղեկացրել է, որ մոտ 4000 քմ տարածքում այրվում են թափված տերևներ:

Մթության և տարածքի դժվարամատչելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվել. կիրականացվեն դեկտեմբերի 23-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400  թեքահարթակ

23:59 22.07.2025

Երևանը դառնում է հարմարավետ. մայրաքաղաքում այս տարի կկառուցվի շուրջ 400 թեքահարթակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կառուցվել նոր ու հարմարավետ թեքահարթակներ: Դրանք հեշտացնում են հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց զբոսանքն ու տեղաշարժը մայրաքաղաքում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 400 թեքահարթակ, որից արդեն շահագործման են հանձնվել 200-ը։ Մենք ձևավորում ենք հասանելի, ներառական և հավասար հնարավորություններով քաղաք՝ բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

23:56 22.07.2025

Իրանում ՀՀ դեսպանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտորի հետ

Հուլիսի 22-ին դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Թեհրանի պետական համալսարանի նորանշանակ ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Իրանի մայր բուհերի միջև համագործակցության խորացումը, ընդգծվել Թեհրանի համալսարանի և ՀՀ մյուս բուհերի միջև փոխգործակցություն հաստատելու անհրաժեշտությունը: Դեսպան Հակոբյանը և ռեկտոր Օմիդին անդրադարձել են միջբուհական համագործակցության […] ...

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

23:53 22.07.2025

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ

Այսուհետ ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները կկարողանան ստանալ բջջային ID SIM քարտ (mID)` համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման ս․թ․ ապրիլի 24-ի փոփոխության։ Այս մասին հայտնում են ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ-ում բջջային ID SIM քարտ (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ […] ...

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները

23:51 22.07.2025

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները

Մեկնարկել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհահատվածում նախագծով նախատեսված 2-րդ թունելի հորատման աշխատանքները։ Այս թունելն ունենալու է 530մ երկարություն։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

23:49 22.07.2025

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Մասնավորապես, Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 18-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Երևան-Մեղրի ճանապարհի՝ Քարի տակ կոչվող տարածքում գտնվող հուշարձանի հետնամասում: Եղեգնաձորի համայնքային […] ...

Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը

23:46 22.07.2025

Վահե Հովհաննիսյանը առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է ԱԶԲ և ԶՖԳ միջոցներով իրականացվող ընթացիկ ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության համատեղ առաքելության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել են Ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բյուջետային աջակցության առաջիկա արդյունքահեն ծրագրի բարեփոխումների հնարավոր ուղղությունները։ Նախարար Հովհաննիսյանը անդրադարձել է նախորդ ծրագրերի հիմնական մարտահրավերներին և վերջիններիս շնորհիվ ՀՀ պետական կառավարման համակարգում գրանցված արդյունքներին` որակելով […] ...

BACK_TO_TOP