18:00 25.12.2019
Կեսգիշերային պատարագով Վատիկանում ազդարարվել է Սուրբծննդյան տոների մեկնարկը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ավանդույթի համաձայն, պատարագ է մատուցել Սուրբ Պետրոսի տաճարում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հազարավոր հավատացյալների առջև աղոթք է հղել առ Աստված՝ կաթոլիկ աշխարհի համար ավետելով Փրկչի սուրբ ծնունդը: Կեսգիշերային պատարագին թե´ Սուրբ Պետրոսի տաճարում, թե´ հրապարակում հազարավոր հավատացյալներ են հետևել Պապի խոսքին: Իսկ նա ասել է, որ Աստված միշտ սիրում է բոլորին.
«Դուք կարող եք մոլորվել, կարող եք արմատապես սխալվել, սակայն Աստված շարունակում է սիրել»:
Շատերը կարծում են, որ նրա այս խոսքն ուղղված է եղել հատկապես սկանդալներում ներքաշված հոգևորականներին: Կեսգիշերային աղոթքը դեռ սկիզբն է: Ավանդույթի համաձայն՝ իր հիմնական ելույթը Հռոմի պապն ունենում է կեսօրին՝ հայտնի պատշգամբից հղելով իր հայտնի ուղերձը «Ուբի է Օրբի»՝ «Քաղաքին ու աշխարհին» խորհրդանշական բառերով՝ նկատի ունենալով Հռոմն ու ողջ աշխարհը:
Մինչ այդ Սուրբծննդյան զանգերը հնչել են հենց այն վայրում, ուր, Աստվածաշնչի համաձայն, լույս աշխարհ է եկել Քրիստոսը: Կեսգիշերը տոնական պատարագով են սկսել Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում: Աստծո միածին որդու ծննդյան խորհուրդը զուտ կրոնական բնույթ ունենալուց առանձնանում է աշխարհիկ ընկալման յուրահատկություններով:
Շատերի համար այն տարվա գլխավոր տոնն է, որի նախապատրաստությունները, դրան նվիրված տոնակատարությունները, սովորությունները մեծ տեղ են զբաղեցնում էթնամշակութային ընկալման մեջ: Պատահական չէ, որ Ծննդյան տոների նախապատրաստությունները, աշխարհի տարբեր երկրներում Սուրբծննդյան տոնավաճառների բացումը յուրահատուկ արարողություն է, որոնցում ներգրավված են ոչ միայն տեղացիներ, այլև զբոսաշրջիկներ:
Նախապատրաստությունները սկսվում են շուրջ մեկ ամիս առաջ: Տոնը ոչ միայն զուտ մշակութային, այլև տնտեսական նշանակություն ունի: Ծննդյան տոների ընթացքում պարագաների ու աքսեսուարների վաճառքից ստացված գումարները աշխարհում միլիարդավոր դոլարների են հասնում: Սրանով հանդերձ, գունեղ այս տոնը նաև ընտանեկան է` տոնական տրամադրության կուլմինացիան հենց Ծննդյան տոների գիշերն է՝ ընտանեկան միջավայրում ու տոնական սեղանի շուրջ:
21:16 08.06.2025
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթըՎնուկովո օդանավակայանի տանիքը վնասվել է ուժեղ անձրևի, կարկուտի և փոթորկի պատճառով, հայտնել է օդանավակայանի մամուլի ծառայությունը։ «Տանիքը վնասվել է, ինչը հանգեցրել է տերմինալի ներսում ջրհեղեղի», – նշվում է հայտարարության մեջ։ Փոփոխվել է որոշ չվերթների ժամանակացույցը, այդ թվում նաև դեպի Երևան չվերթը։ Մամուլի ծառայությունը նշել է, որ բոլոր ռեսուրսներն օգտագործվել են վատ եղանակի հետևանքները վերացնելու և […] ...
21:06 08.06.2025
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերՀունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...
20:53 08.06.2025
Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունըԿառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...
20:34 08.06.2025
ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող էՀունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...