«Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհը մարվել է, իսկ «Պատ քար» կոչվող հանդամասի հրդեհը՝ մեկուսացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

«Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհը մարվել է, իսկ «Պատ քար» կոչվող հանդամասի հրդեհը՝ մեկուսացվել

20:58 25.12.2019

Դեկտեմբերի 25-ին ժամը 07:00-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Պատ քար» կոչվող հանդամաս է մեկնել 79 փրկարար ծառայող:

Հրդեհը մեկուսացվել է ս. թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 18:02-ին: Դեկտեմբերի 25-ի դրությամբ այրվել են մոտ 8000 քմ փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ:

Ժամը 18:04-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 65 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից, Գանձաքար գյուղի 15 բնակիչ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին` ժամը 15:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է ավտոճանապարհից մոտ 20 կմ հեռավորության վրա՝ «Բլդղանուտ» հանդամասի ձորում, մոտեցման ուղիներ չկան. անտառտնտեսության աշխատակիցները տեղում աշխատում են:

Ժամը 17:28-ին թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ հեռուստաաշտարակի մոտակայքում գտնվող «Համզա» կոչվող հանդամասում նկատվում է այլ հրդեհի օջախ: Փրկարարները ոտքով մոտեցել են «Համզա» հանդամասում բռնկված հրդեհի վայր: Պարզվել է, որ այրվում են խոտածածկ տարածք և մացառուտ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:27-ին, մարվել՝ 18:53-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ և 1000 քմ մացառուտ:

Դեկտեմբերի 23-ին` ժամը 09:23-ին, «Բլդղանուտ» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:14-ին «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Նշված տարածքներում մի քանի տեղամասով իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ: «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել` 17:02-ին: Այրվել են մոտ 2 հա անտառամիջյան չոր տերևներ, մացառուտ, փայտի թափուկներ և 5 կաղնենի: Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են Գանձաքար գյուղի 10 բնակիչ: Ժամը 18:04-ին «Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:

Դեկտեմբերի 24-ին` ժամը 08:04-ին, «Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

«Բլդղանուտ» կոչվող հանդամասի հրդեհը մեկուսացվել է ժամը 17:25-ին, մարվել՝ 17:55-ին: Մոտ 3 հա տարածքում այրվել են փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ:

Վերոնշյալ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս «Պատ քար» կոչվող հանդամասում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

«Պատ քար» կոչվող հանդամասի հրդեհը մեկուսացվել է ժամը 18:02-ին: Տվյալ հանդամասում այրվել են մոտ 5000 քմ փայտի թափուկներ, չորացած տերևներ և մացառուտ:  Ժամը 18:45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 135 փրկարար, Գանձաքար գյուղի 4 բնակիչ և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 11 աշխատակից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա

09:39 23.07.2025

Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մտադիր է հրաժարական տալ իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) պարտությունից հետո, որի նախագահը նա է, ընտրություններում և կարող է դա անել մինչև օգոստոսի վերջը, հաղորդում է Mainichi թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իշիբան, ինչպես սպասվում է, հանդիպումներ կունենա երեք նախկին վարչապետների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ, ինչը համարվում է անսովոր […] ...

Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը

09:30 23.07.2025

Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը

Իրանի ղեկավարությունը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ մշակել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ»,-ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։ «Տարածաշրջանի երկրները երբեք Իրանին աջակցելու նման դիրքորոշում չեն ընդունել, ինչպես […] ...

Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրա

09:25 23.07.2025

Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրա

Microsoft SharePoint ծրագրի վրա հաքերային հարձակումից տուժել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հարձակվողներին չի հաջողվել հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը: Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հաքերային հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել գերատեսչության վրա, և որ մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»: Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնասել […] ...

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

09:16 23.07.2025

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 23-ին, ժամը 05:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան […] ...

The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերը

09:09 23.07.2025

The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է աֆղանցիների՝ ԱՄՆ-ում վերաբնակեցման ծրագրերը, հաղորդում է The Washington Post (WP)-ը։ Սպիտակ տունը չեղարկում է այն ծրագրերը, որոնք ստեղծվել էին ավելի քան 250,000 մարդու օգնելու համար, ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ հարցազրույցների և WP-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերի։ Թերթը հաղորդում է, որ ծրագրով ընդգրկվածներից շատերը այժմ վախենում են, որ կարող […] ...

Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

09:00 23.07.2025

Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի համաձայն, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին մերժում ենք միջուկային զենք ունենալու հնարավորությունը. սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,-ինչպես մեջբերել է Կատարի հեռուստատեսությունը, հիշեցրել է Փեզեշքիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը «ապագայում […] ...

BACK_TO_TOP