Բազմաթիվ հրազենային վնասվածքներ ստանալուց հետո տղամարդը գարեջուր է պահանջել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Բազմաթիվ հրազենային վնասվածքներ ստանալուց հետո տղամարդը գարեջուր է պահանջել

23:33 25.12.2019

Բազմաթիվ հրազենային վնասվածքներ ստանալուց հետո տղամարդը գարեջուր է պահանջել: Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Օհայո նահանգի Մոսկոու քաղաքում:

Տղամարդը 20 դոլարի համար նախ վիճաբանել է տաքսու վարորդի հետ, որից հետո վերջինս հանել է զենքը և մի քանի անգամ կրակել է նրա վրա:

Այս ամենը տեղի է ունեցել բենզալցակայանի հարևանությամբ: Վիրավոր տղամարդուն առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, ապա զանգահարել են 911 ծառայություն: Վիրավորն այդ ընթացքում նշել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է և գարեջուր է ուզել:

911-ի աշխատակիցը, սակայն, ասել է, որ վիրավոր տղամարդուն ոչինչ տալ հարկավոր չէ և խորհուրդ է տվել սպասել մինչև ծառայության աշխատակիցների ժամանելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

17:20 06.07.2025

Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմ

Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

17:00 06.07.2025

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

16:20 06.07.2025

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական ​​հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

16:00 06.07.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Հուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը

15:30 06.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը

Երևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

15:00 06.07.2025

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...

BACK_TO_TOP