«Դիլիջան» ազգային պարկի տնօրենի կողմից շանը գնդակահարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենի կողմից շանը գնդակահարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

18:00 26.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել՝ «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով շուն հայտնաբերելու վերաբերյալ:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին է մոտեցել «Գետափ» ռեստորանային համալիրի աշխատակցուհին և հայտնել, որ ռեստորանի տարածքում գտնվող շներից մեկը կատաղած է և հարձակվել է իր վրա, սակայն ինքը պաշտպանվել է ու չի թողել, որ շունն իրեն կծի:

ՊՈԱԿ-ի տնօրենը, համապատասխան մարմիններին հայտնելու և միջոցներ ձեռնարկելու փոխարեն, նույն օրը՝ ժամը 13:15-ի սահմաններում, ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ»-16 մոդելի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխի հատվածին, որը հանգեցրել է կենդանու մահվան:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա

09:39 23.07.2025

Mainichi․ Ճապոնիայի վարչապետը հրաժարական կտա

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան մտադիր է հրաժարական տալ իշխող «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» (ԼԴԿ) պարտությունից հետո, որի նախագահը նա է, ընտրություններում և կարող է դա անել մինչև օգոստոսի վերջը, հաղորդում է Mainichi թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Իշիբան, ինչպես սպասվում է, հանդիպումներ կունենա երեք նախկին վարչապետների՝ Յոշիհիդե Սուգայի, Ֆումիո Կիշիդայի և Տարո Ասոյի հետ, ինչը համարվում է անսովոր […] ...

Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը

09:30 23.07.2025

Փեզեշքիան. Իրանը պատրաստ է քննարկել տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը

Իրանի ղեկավարությունը պատրաստ է Մերձավոր Արևելքի երկրների հետ աշխատել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգի ստեղծման վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին պատրաստ ենք մեր արաբ հարևանների և տարածաշրջանի մյուս երկրների հետ մշակել կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ»,-ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։ «Տարածաշրջանի երկրները երբեք Իրանին աջակցելու նման դիրքորոշում չեն ընդունել, ինչպես […] ...

Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրա

09:25 23.07.2025

Bloomberg. Հաքերները հարձակվել են ԱՄՆ Ազգային միջուկային անվտանգության վարչության վրա

Microsoft SharePoint ծրագրի վրա հաքերային հարձակումից տուժել է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության վարչությունը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հարձակվողներին չի հաջողվել հասանելիություն ստանալ գաղտնի տեղեկատվությանը: Էներգետիկայի նախարարությունը գործակալությանը հայտնել է, որ հաքերային հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել գերատեսչության վրա, և որ մասնագետները վերականգնում են «տուժած համակարգերը»: Bloomberg-ի տվյալներով՝ հաքերները նաև վնասել […] ...

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

09:16 23.07.2025

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 23-ին, ժամը 05:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան […] ...

The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերը

09:09 23.07.2025

The Washington Post․ Թրամփի վարչակազմը դադարեցնում է Աֆղանստանի վերաբնակեցման ծրագրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցնում է աֆղանցիների՝ ԱՄՆ-ում վերաբնակեցման ծրագրերը, հաղորդում է The Washington Post (WP)-ը։ Սպիտակ տունը չեղարկում է այն ծրագրերը, որոնք ստեղծվել էին ավելի քան 250,000 մարդու օգնելու համար, ըստ Պետդեպարտամենտի պաշտոնյաների հետ հարցազրույցների և WP-ի կողմից ձեռք բերված փաստաթղթերի։ Թերթը հաղորդում է, որ ծրագրով ընդգրկվածներից շատերը այժմ վախենում են, որ կարող […] ...

Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

09:00 23.07.2025

Փեզեշքիան. Իրանը կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան

Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, բայց կշարունակի ուրանի հարստացումը միջազգային իրավունքի համաձայն, «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք լիովին մերժում ենք միջուկային զենք ունենալու հնարավորությունը. սա մեր քաղաքական, կրոնական, մարդասիրական և ռազմավարական դիրքորոշումն է»,-ինչպես մեջբերել է Կատարի հեռուստատեսությունը, հիշեցրել է Փեզեշքիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը «ապագայում […] ...

BACK_TO_TOP