Իլոն Մասկի Cybertruck ավտոմեքենայի համար հետապոկալիպտիկ բունկեր են ստեղծել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

Իլոն Մասկի Cybertruck ավտոմեքենայի համար հետապոկալիպտիկ բունկեր են ստեղծել

21:45 26.12.2019

Իլոն Մասկի Cybertruck կոնցեպտուալ ավտոմեքենայի համար նյույորքյան ինժեներները զրահապատ հետապոկալիպտիկ բունկեր են ստեղծել: Այդ մասին հայտնում է «360» հեռուստաալիքը։  Cyberbunker-ը կարելի է տեղակայել նույնիսկ Մարսի վրա։ Զրահապատ ավտոտնակում հեշտությամբ կարելի է սպասել աշխարհի վերջին։ Սարքը հասանելի է պատվերների համար։

Lars Buro ընկերությունը ցույց է տվել Cyberbunke-ի կոնցեպտը։ Դա մի հետապոկալիպտիկ նստավայր է Cybertruck-ի սեփականատերերի համար։ Զրահապատ կիբերավտոտնակը ստեղծել են՝ հաշվի առնելով ամենադաժան պայմանները։ Ինչպես հաստատում են ստեղծողները, Cyberbunker-ը կարելի է տեղավորել այնտեղ, որտեղ ուզում ես։ Եթե ուզում եք՝ Մոսկվայի կամ Լոս Անջելեսի կենտրոնում, ուզում եք՝ Մարսի վրա։

Lars Buro-ի կայքում առայժմ տեղադրված են միայն նախագծի որոշ տարրեր։ Ընդ որում, ընկերությունը իսկապես մտադիր է կառուցել այդպիսի բունկեր՝ մետաղից։ Ինչպես հաստատում են ստեղծողները, Cyberbunker-ի 55 ք/մ-ն կհատկացվի ավտոտնակին։ Դրա մեջ երկու ավտոմեքենայի տեղ կա, եւ ավելի լավ է եթե դրանք Cybertruck լինեն։ Եվս 167 ք/մ կարելի է օգտագործել որպես բնակարան։ Տուն-ավտոտնակը նույն անկյունային ոճով է, ինչ որ Իլոն Մասկի Cybertruck-ը։ Այն ունի անկար տանիք, որն իրենից ներկայացնում է արեւային մարտկոցի մակերեւույթ, ինչպես նաեւ շատ էլեկտրոնիկա, ինչը սովորական զրահապատ արկղը վերածում է «խելացի տան»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժած

15:46 16.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

15:27 16.08.2025

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների  պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

15:14 16.08.2025

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

Իրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...

SHANTNEWS

15:00 16.08.2025

SHANTNEWS

Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդ

14:50 16.08.2025

Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդ

Պակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...

Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճ

14:32 16.08.2025

Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճ

Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...

BACK_TO_TOP