00:00 27.12.2019
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ լուսանկարներում պատկերված լուսատուներն արդեն Երևանում են, և որպես ծրագրի մեկնարկ արդեն փոխարինվել են Դավիթաշեն կամրջի լուսատուները, իսկ մնացած լուսատուների փոխարինումը կիրականացվի 2020 թվականի ընթացքում։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հարգելի երևանցիներ, հավատարիմ մնալով մեր նախընտրական խոստմանը՝ էներգախնայող լուսատուների օգտագործմամբ Երևան քաղաքի լուսավորության ապահովմանը, 2018 թ․ դեկտեմբերին Երևան համայնքում արդեն փոխարինված լուսատուների արդյունքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հայտարարվեց Շիրակ, Բաբաջանյան և Կիևյան կամուրջի էներգախնայող լուսատուների ձեռքբերման համար մրցույթ։ 2019 թվականի հունիս ամսին ավարտվեց վերոնշյալ փողոցների լուսատուների փոխարինման աշխատանքները։
Այս ծրագրի արդյունքում`
Վերոնշյալ ծրագրի իրագործման ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայստանյան գրասենյակի աջակցությամբ մշակվեց էներգախնայող լուսատուների ձեռքբերման համար ֆինանսավորման նոր մոդել, որի համաձայն մատակարարին վճարվում է լուսատուների ամբողջ արժեքի 50% ստանալու օրով, իսկ տարաժամկետ վճարման գումարը (արժեքի 50%) հավասար մասնաբաժիններով 5 տարիների ընթացքում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր քաղաքականությունը ուղված է Երևան համայնքի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացմանը, որոշում կայացվեց վերոնշյալ ֆինանսական մոդելով իրականացնել Նուբարաշեն, Դավիթաշեն վարչական շրջանների (ամբողջությամբ), Կիևյան, Հալաբյան, Շիրազ, Գ․ Հասրաթյան, Լենինգրադյան և Հակոբ Հակոբյան փողոցների լուսավորության փախարինումը էներգոխնայող լուսատուներով։
Այս ծրագրի արդյունքում՝
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այս լուսատուները արդեն Երևանում են և որպես ծրագրի մեկնարկ արդեն փոխարինվել են Դավիթաշեն կամրջի լուսատուները, իսկ մնացած լուսատուների փոխարինումը կիրականացվի 2020 թվականի ընթացքում։
Հաշվի առնելով այս մոդելի արդյունավետությունը՝ արդեն մրցույթ է հայտարարվել Գայի, Արմենակյան, Գ․ Հովսեփյան, Կողբացի, Զաքյան, Ֆուչիկ, Ռուբինյան, Դավիթ Անհաղթ փողոցների լուսատուների փոխարինման համար։ Ինչպես նաև հետիոտների անվտանգությունը բարձրացնելու համար՝ 72 անցումներ կլուսավորվեն առանձնահատուկ լուսատուներով:
Այս ծրագրի իրագործման բարեհաջող ընթացքն ապահովելու համար շնորհակալություն եմ հայտնում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայստանյան գրասենյակին, Երևանի քաղաքապետարանի և Երքաղլուս ՓԲԸ աշխատակիցներին։
Ծրագիրը կկրի շարունակական բնույթ»:
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...
14:50 16.08.2025
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդՊակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...
14:32 16.08.2025
Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճՎաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...