23:50 26.12.2019
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ հրապարակվեց Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացման համատեղ ծրագիրը՝ ձվադրության շրջանում սիգ ձկնատեսակի բնական վերարտադրություն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի կայքէջից:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, , ՀՀ Ոստիկանության պետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, «Սևան» Ազգային պարկ»-ի տնօրեն Վարդան Վարդանյանը, ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչը, ափամերձ համայնքների ղեկավարներ, ձկնորսներ: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից վավերացված համատեղ միջոցառումների ծրագիրը ՝ կապված Սևւանա լճում ձկնորսության արգելքի միջոցառումների խստացման հետ:
«Այս արգելքի խստացումը սահմանվել է, որպեսզի չվտանգվի սիգ ձկնատեսակի ձվադրության շրջանը, և ձկնորսներդ առաջիկա տարիների համար ևս որսի պաշարներ ունենաք: Վաղվանից Սևանա լճից դուրս են բերվում բոլոր որսացանցերը և լողամիջոցները, հսկողություն է սահմանվում լիճ տանող ճանապարհներին, շուկաներում, մայրուղիներում, բնակավայրերում: Մինչև 2020 թվականի հունվարի 20-ը ոչ միայն սիգի որսն է արգելվում, այլ նաև՝ վաճառքը: Այս տարի առաջին անգամ որսարգելքի միջոցառումներում ընդգրկված են ՊԵԿ-ը և բնապահպանական տեսչական մարմինը: Կարծում եմ, որ մենք կաշխատենք փոխըմբռնման և փոխհամագործակցության պայմաններում, որպեսզի ոչ մի կերպ Սևանա լճում չվտանգվի սիգի ձվադրության շրջանը: Օրինախախտման ամեն դեպք ունենալու է իր հետևանքները, ուստի կոչ ենք անում՝ զերծ մնալ ապօրինի քայլերից և հարգել միջոցառումների խստացման բոլոր պահանջները»,-ներկայացրեց Վարդան Մելիքյանը:
Միջոցառումների խստացման և ոլորտի կարգավորման հետագա քայլերի մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մեր միջոցառումերի շրջանակն ընդգրկում է երկու հիմնական ուղղություն: Առաջին ուղղությունը վերաբերում է սիգի ձվադրության շրջանում ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացմանը, երկրորդ ուղղությունը՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգման և ապօրինի ձկնորսությամբ զբաղվողներին օրենքի դաշտ բերելու հետագա քայլերին: Հուսամ, որ բոլորդ ըմբռնումով կմոտենաք խնդրին և խստորեն կպահպանեք օրենքի պահանջը: Ինչ վերաբերում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգմանը, ապա պետք է ասեմ, որ տևական քննարկումներից հետո այդ կարգն ընդունվել է կառավարության կողմից:
Պետությունը երկու հիմնական պահանջ է դնում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվել ցանկացողների առջև. առաջին՝ ձկնորսություն իրականացնել միայն օրենքով սահմանված չափի որսացանցերով և երկրորդ՝ ձվադրության շրջանում բացառել որևէ կարգի ձկնորսություն : Միաժամանակ հորդորում եմ համայնքների ղեկավարներին՝ բացատրական աշխատանք տանել ձկնորսությամբ զբաղվողների հետ և անել հնարավորը, որպեսզի միջոցառումների խստացման ծրագիրն անթերի կատարվի»,-շեշտեց Գնել Սանոսյանը:
Հանդիպմանը մասնակից ձկնորսները խոստացան սահմանված ժամկետներում ապօրինի ձկնորսություն չիրականացնել և ամեն կերպ աջակցել խստացման ռեժիմի պահպանմանը:
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...
14:50 16.08.2025
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդՊակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...
14:32 16.08.2025
Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճՎաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...