09:31 27.12.2019
Դեկտեմբերի 25-ին Չեռնոգորիայի խորհրդարանում անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ խոսնակ Իվան Բրայովիչը հրաժարվել է հետաձգել կրոնական միությունների մասին վիճելի օրինագծի քվեարկությունը։ Դավանանքի մասին օրինագիծը բողոքի ալիք է բարձրացրել ողջ երկրում։
Ընդդիմադիր «Դեմոկրատական ճակատի» պատգամավորներն առաջարկել էին «Դավանանքի ազատության և կրոնական համայնքների իրավական կարգավիճակի մասին» օրինագծում ավելի քան 150 ուղղում, որոնցից միայն 100-ն է մնացել խորհրդարանի հանձնաժողովներում քննարկումներից ու քվեարկություններից հետո։
Լիագումար նիստի վերսկսումից հետո կուսակցության առաջնորդներից Անդրիա Մանդիչն առաջարկել էր ուղղումների հաստատումն ու քվեարկությունը տեղափոխել՝ ուշ ժամի պատճառով, սակայն խոսնակը մերժել էր։ Մերժումից վրդովված պատգամավորները սկսել են աղմկել, հայհոյանքներ տեղացել, կռվի բռնվել խորհրդանական մեծամասնության ներկայացուցիչների հետ։
Նիստն ընդհատվել է, կիրառվել է արցունքաբեր գազ։ Ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր 22 պատգամավորներին՝ քվեարկության խափանման փորձի համար։
Օրինագիծը, որով նախատեսվում է Սերբ ուղղափառ եկեղեցու ունեցվածքի առգրավում, և որը հարուցել է եկեղեցականների դժգոհությունը, ընդունվել է միաձայն՝ 45 ներկա պատգամավորների կողմ ձայներով՝ երկրում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին։ Ընդդիմադիրներն առաջարկել էին ուղղումներ՝ եկեղեցու հետ երկխոսությամբ, ինչին իշխող թիմը դեմ է եղել։
Ձերբակալված պատգամավորները 15 օրով զրկվել են խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու իրավունքից։
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...
14:50 16.08.2025
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդՊակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...
14:32 16.08.2025
Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճՎաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...
14:16 16.08.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Լեգիայի» հաղթանակը բավարար չէինՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտել է պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Լառնակայի ԱԵԿ-ի դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լեհաստանի տիտղոսակիր թիմը տանը հաղթել է 2-1 հաշվով, դիմակայության առաջին խաղում սակայն կիպրական թիմը հաղթել էր 4-1 հաշվով: Բիչախչյանը պատասխան խաղի մեկնարկից է դուրս եկել խաղադաշտ և 16-րդ […] ...