Սամվել Բաբայանի գործը նախորդ իշխանությունների կոպիտ քայլերի հետևանքն է. Լարիսա Ալավերդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Սամվել Բաբայանի գործը նախորդ իշխանությունների կոպիտ քայլերի հետևանքն է. Լարիսա Ալավերդյան

18:20 26.05.2018

«Որևէ մեկը այն անձանցից, ով նախաձեռնել է այդ բողոքի ակցիան, կարծում եմ՝ կասկած չունեն, որ Վճռաբեկ դատարանի կողմից այդ գործի ընդունելը դեռ բոլորովին չի նշանակում դրական որոշում և սպասելիքների արդարացում»,- անդրադառնալով Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ու հարազատների՝ Վճռաբեկ դատարանի մոտ իրականացվող բողոքի ակցիաներին՝ նշել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Ըստ Ալավերդյանի՝ Սամվել Բաբայանի գործն այն գործերից է, որ նախնական փուլից, այսինքն՝ իրավապահների կողմից բերված ապացույցներով ու հիմնավորումներով հանդերձ, համոզիչ չէ: Որպես իրավական-հասարակական կազմակերպություն՝ Բաբայանի գործը Լարիսա Ալավերդյանի ղեկավարած կառույցը դիտարկում է ԵԽԽՎ Քաղբանտարկյալների մասին որոշման 5-րդ կետով:

«Արդյո՞ք դատավարական իրավունքները պահպանվել են պատշաճ ձևով և արդյո՞ք այդ դատավարական իրավունքների խախտումները չեն ստեղծում կասկած կամ հիմքեր՝ համարել իրեն քաղաքական պատճառներով դատապարտված: Մենք գտնում ենք, որ այստեղ կա խնդիր, և եթե Վճռաբեկ դատարանը կարողանա բերել մասնագիտական այնպիսի փաստարկներ, որոնք գոնե ինձ կհամոզեին, որ այդտեղ չկա դատավարական նորմերի կամ իրավունքների ոտնահարում, դա կլինի բացասական որոշման հիմք: Բայց մինչ այսօր դատապաշտպանների մեջ, հասարակության մի ստվար զանգվածի մեջ կա համոզմունք, որ այստեղ ոչ միայն իմ նշած դատավարական իրավունքների ոտնահարում կա, այլև նյութական մասով համոզիչ չեն այն բոլոր ապացույցները, որոնք դրվել են դատարանի վճռի հիմքում»,- նշել է Ալավերդյանը:

Ալավերդյանը նաև ընդգծել է, որ շատ կցանկանար, որ Բաբայանի գործով լիներ որևէ կոնսեսուս մասնագետների միջև ու խնդիրը հանգուցալուծվեր, սակայն, մյուս կողմից, համոզմունք է հայտնել, որ կա քաղաքական մտահոգություն շատ գործիչների կողմից, որ Սամվել Բաբայանի՝ ազատության մեջ գտնվելը կարող է բերել կտրուկ հեղափոխական քայլերի որոշ խմբերի կողմից:

«Կա անհանգստություն, որ Սամվել Բաբայանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է ինչ որ ալիք, դժգոհության, բարձրացնել ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում»,- նշել է Ալավերդյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանում նման զարգացումն այլ իրավիճակ է, սակայն եթե նույն սցենարը կրկնվի Արցախում, բոլորովին այլ ընթացք կարող է ունենալ ու բերել այլ ռիսկերի ու վտանգների:

Այդ պատճառով էլ Ալավերդյանը հավաստում է, որ փորձում է ամենայն զգուշավորությամբ արտահայտել բոլոր կողմերի տեսակետը ու ևս մեկ անգամ համոզմունք հայտնել, որ ի սկզբանե սխալ էին սկսվել Բաբայանի գործի նախաքննությունն ու դատավարությունը, որն էլ այսօր ստեղծել է առավել բարդ վիճակ փոխզիջումային եզրեր գտնելու հարցում: Այդ սխալը, ըստ Լարիսա Ալավերդյանի, նախորդ իշխանությունների կոպիտ քայլերի հետևանքն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP