15:45 30.12.2019
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ի մասով հարուցվել էր քրեական գործ՝ Սյունիքի մարզի Կարճևան համայնքի «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ հարակից տարածքները աճուրդների միջոցով ապօրինի օտարելու դեպքի առթիվ:
Դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված նախաքննության ընթացքում իրականացված քննչական, օպերատիվ-հետախուզական բազմածավալ գործողությունների արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել Կարճևան համայնքի նախկին ղեկավարին և քարտուղարին՝ 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ նշված համայնքի ղեկավարը համայնքի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մտադրություն ունեցող՝ ՀՀ իշխանությունների անունից հանդես եկած անձի ցանկությունն ամեն գնով կատարելու նպատակով, հանդիսանալով համայնքի սեփականության հողատարածքների օտարման աճուրդի կազմակերպիչ, առանց հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի պահանջների պահպանմամբ փաստացի աճուրդ կազմակերպելու, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի միջոցով կազմել և 2014թ. օգոստոսի 5-ին աճուրդի մասնակիցներ՝ ընկերության ներկայացուցչին և աճուրդը կայացված համարելու համար աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակցող անձի ստորագրմանն է ներկայացրել 2014թ. հուլիսի 24-ով և 22-ով թվագրված աճուրդին մասնակցելու վերաբերյալ կեղծ հայտեր, հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ: Արդյունքում, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ՝ առանց փաստացի աճուրդ կազմակերպելու, դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր կազմելու և հանձնելու միջոցով ՓԲ ընկերությանն օտարել է շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև աճուրդի մասնակից ընկերության ներկայացուցչին և աճուրդին որպես երկրորդ անձ ձևականորեն մասնակցող անձին:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերոգրյալ հողատարածքներն օտարվել են ապօրինի, ինչի պայմաններում համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ սահմանված կարգով հիշյալ աճուրդների արդյունքները առոչինչ ճանաչելու գործընթաց մեկնարկելու համար:
2019թ. օգոստոսի 9-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հաստատվել է վարույթն իրականացնող քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Դատաքննության արդյունքներով 2019թ. դեկտեմբերի 26-ին դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել մեղսագրված բոլոր հոդվածներով:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...