15:50 11.12.2017
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԲՆ հասարակական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և հրավիրված փորձագետները քննարկել են Հայաստանում բնապահպանական մշակույթի ձևավորման հիմնահարցերը և Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթների 2014-17թթ. կատարման ընթացքը:
Բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը վերլուծել է Հայաստանում բնապահպանական մշակույթի ներկա վիճակը և տեղեկացրել այդ ուղղությամբ գերատեսչության իրականացրած միջոցառումների մասին: Ներկայացնելով խնդրի պատճառների վերաբերյալ դիտարկումները` Արծրուն Պեպանյանը նշել է, որ հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը նպաստելու համար իրականացվում են էկոկրթական և հանրային իրազեկման ծրագրեր, մշակվել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը, ձևավորվել է «Պատանի բնասեր» ակումբը, Հայաստանի նկարիչների միության հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ, էկոկրթական բազմաթիվ ծրագրեր են իրականացվում դպրոցականների և ոլորտում որոշում ընդունողների շրջանում:
Նախարարությունն աջակցում է բնապահպանական խնդիրներով մտահոգ ակտիվ երիտասարդներին, ովքեր խումբ են ձևավորել և նպատակային գործունեություն են ծավալում բնապահպանական հիմնահարցերի վերհանման և լուծումներ գտնելու ուղղությամբ: Գերատեսչությունը նաև աջակցում է բնապահպանական թեմաներով գրող լրագրողների կողմից ձևավորած «Էկո-մեդիա ցանցին»` նրանց համար կազմակերպելով սեմինարներ և այցեր բնության հատուկ պահպանվող տարածքներ` նպատակ ունենալով միասնաբար մշակել և իրականացնել բնապահպանական մշակույթի ձևավորմանը նպաստող ծրագրեր:
Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթների 2014-17թթ. կատարման ընթացքին անդրադարձել է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու, կոնվենցիայի ազգային համակարգող Հայկանուշ Պարսամյանը: Բանախոսը նիստի մասնակիցներին ներկայացրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի ազգային զեկույցի պատրաստման ընթացքը:
Խորհրդում ընդգրկված հասարակական կազմակերպությունների առաջարկով Հայկանուշ Պարսամյանը հրապարակել է սույն թվականի սեպտեմբերի 11-15-ը Մոնտենեգրոյի Հանրապետութան Բուդվա քաղաքում տեղի ունեցած Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների 6-րդ հանդիպման արդյունքները: Նախարարի իրավախորհրդատուն անդրադարձել է նաև հանրային իրազեկման, բնապահպանության ոլորտում որոշումներ կայացնելու գործընթացին հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության հարցերին:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...