18:20 07.01.2020
Տատյանա Սերգեևնա Վլասովան օրերս Լաս Վեգասից, որտեղ ապրում էր որդու՝ Ստեփանի հետ, վերադարձել է Մոսկվա՝ Արմեն Ջիգարխանյանի մոտ:
Նախկին ամուսինները միասին են անցկացրել ամանորյա տոները: Վլասովան սիրելիին նվեր է բերել բրդի կարմիր գուլպաներ, լուսանկարների և իրերի հսկայական ճամպրուկ: Նա նախատեսում է այժմ շատ ժամանակ անցկացնել Մոսկվայում: Արմեն Բորիսովիչը պնդել է, որ Տատյանան վերադառնա իր մոտ: Չնայած այն հանգամանքին, որ նախկին ամուսինները ամուսնալուծված են, Ջիգարխանյանը խնամակալի ներկայությամբ անընդհատ ժամին է նայել` սպասելով Վլասովայի ժամանմանը:
Վլասովան և Ջիգարխանյանն ամուսնացել են 1967 թվականին, բայց Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտնվեց դերասանի կյանքում և թույլ չտվեց Տատյանայի հետ տոնել «ոսկե հարսանիքը»: Այժմ դերասանի ընկերները հանգիստ են` Ջիգարխանյանին մեկ բաժակ ջուր կտա ոչ միայն բուժքույրը, այլև հոգատար կինը:
Տատյանա Վլասովան ասում է, որ իր տունը այնտեղ է, որտեղ իրեն սիրում են, այսինքն` Մոսկվայում է: «Пусть говорят» հաղորդաշարի եթերում Տատյանա Սերգեևնան պատմել է իր և Արմեն Բորիսովիչի մասին:
«Նա հիմա այնպիսի մարդու բնավորություն ունի, որին կյանքը լավ դաս է տվել: Ուղիղ երեք օր առաջ նա ինձ կյանքում առաջին անգամ ասաց. «Ես քեզ շատ եմ սիրում»: Նա երբեք սեր չի խոստովանել, ոչ թե այն պատճառով, որ չի սիրել, այլ պարզապես միշտ ասել է, որ սերն ապացուցվում է վերաբերմունքով և գործով»:
Վլասովան խոստովանում է, որ շատ է անհանգստացել, երբ Ջիգարխանյանն ու Վիտալինան ամուսնացել են.
«Իսկապես, ես մտածում էի, որ կմեռնեմ …»:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...