Դավիթ Յանը ուղերձ է հղել ԿԳ նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Դավիթ Յանը ուղերձ է հղել ԿԳ նախարարին

15:03 28.05.2018

ABBYY ընկերության հիմնադիր և նախագահ, «Այբ» դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանը Ֆեյսբուքի իր էջում նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին։

Ստորև ներկայացնում ենք այն.

«Հարգելի Արայիկ Հարությունյան,

Հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստանում: Մայրս հայ է, հայրս՝ չինացի: Կյանքիս առաջին 17 տարիներն անցկացրել եմ Հայաստանում։ Հայաստանն ինձ տվել է կյանքիս ամենակարևոր բանը՝ կրթություն։ Այնուհետև ընդունվել եմ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (ֆիզտեխ)՝ ԽՍՀՄ-ի լավագույն համալսարանը, որտեղ ընդունվել եմ ոչ միայն ծնողներիս շնորհիվ, որոնք երկուսն էլ ֆիզիկոսներ են, ոչ միայն Երևանի ֆիզիկայի ինստիտուտի (ԵրՖի) և Ֆիզիկամաթեմատիկական (ֆիզմաթ) դպրոցի իմ ուսուցիչներ Գագիկ Գրիգորյանի, Արշավիր Ստեփանյանի և շատ այլ փայլուն ուսուցիչների շնորհիվ, այլ նաև շնորհիվ իմ ավագ դասընկերներ և օլիմպիադայի հաղթողներ Մաթևոս Արամյանի և Աշոտ Ասլանյանի, որոնք մեզ ֆիզիկա էին սովորեցնում։

Այսօր իմ առաջին ընկերությունը՝ ABBYY-ն, համաշխարհային առաջատար է արհեստական բանականության ոլորտում և գրասենյակներ ունի աշխարհի 11 երկրում, ունի ավելի քան 1000 աշխատակից, 400 պատենտ և 50 միլիոն օգտատեր աշխարհի 200 երկրում։

2006 թվականին Ֆիզմաթի/Ֆիզտեխի 8 շրջանավարտներով, այդ թվում՝ Արամ Փախչանյանը, Արթուր Բերդը, Աշոտ Ասլանյանը, Դավիթ Փախչանյանը, Կարեն Մուսայելյանը, Կարո Սարգսյանը և տեր Մեսրոպ (Մաթևոս) քահանա Արամյանը՝ մարդիկ, որոնք զգալի մասնագիտական և բիզնես հաջողություններ էին գրանցել իրենց կյանքում, հավաքվեցինք մեր տանը և որոշեցինք մեր ներդրումն ունենալ Հայաստանի և հայկական կրթության զարգացման գործում՝ հավատալով, որ կրթությունը աշխարհը վերափոխելու և ավելի լավ տեղ դարձնելու միակ միջոցն է։ Այս նպատակով մենք հանձն առանք նվիրաբերել գումարներ և աշխարհի տարբեր ծայրերից ներգրավել ավելի շատ մարդկանց՝ ստեղծելու․

ա) «ապագայի դպրոց»

բ) կրթական հիմնադրամ, որը զգալիորեն կբարելավի կրթության որակը Հայաստանի հարյուրավոր դպրոցներում։

Մենք հավատում ենք, որ վերջին 12 տարում այն շարունակական ջանքերը, որոնք ներդրել են «Այբ» համայնքի անդամները, այդ թվում՝ Դավիթ Սահակյանը, Գագիկ Գրիգորյանը, Անահիտ Ադամյանը, Աշոտ Ասլանյանը, Աշոտ Թումասյանը, Աշոտ Մկրտչյանը, Ավետիք Չալաբյանը, Արամ Արամյանը, Արամ Փախչանյանը, Արեգ Զաքոյանը, Արթուր Ալավերդյանը, Արթուր Բերդը, Արթուր Թովմասյանը, Արթուր Ջանիբեկյանը, Արմեն Խեչոյանը, Արմեն Կազարովը, Արմինե Առուստամյանը, Արսեն Գալստյանը, Արսեն Ղազարյանը, Արսեն Մամիկոնյանը, Արտակ Օգանեսյանը, Արտաշես Շիրիկյանը, Արտյոմ Գրիգորյանը, Դավիթ Յանը, Դավիթ Փախչանյանը, Լևոն Ղազարյանը, Լևոն Ֆրնջիբաշյանը, Կարեն Մուսայելյանը, Կարո Սարգսյանը, Մանուկ Հերգնյանը, Մարտիրոս Մինասյանը, Յուլիա Դանիելյանը, Նատալյա Ռիժկովան, Ռուբեն Հարությունյանը, Ռուբեն Սիմոնյանը, Սահակ Պետրոսյանը, Սամվել Դովլաթյանը, Սարգիս Բադալյանը, Սերգեյ Ստեփանյանցը, Սուրեն Հարությունյանը, Վահե Ամիրբեկյանը, Վարդան Բաբիկյանը, Վիկտոր Ակուլյանը, Արմեն Մելքումյանը, Արմեն Շահինյանը, Արսեն Աղաջանյանը, Արտեմ Կոնստանդյանը, Ղարիբ Մովսիսյանը, Սերգեյ Համբարձումյանը, Ալյոնա Յանը, Սիլվա Յանը, Յան Շին և այլ ընկերներ, մեզ այսօր ավելի են մոտեցրել մեր սկզբնական նպատակին։

Իմ երեխաները հաճախում են Սիլիկոնյան հովտի լավագույն դպրոցներից մեկը, իսկ Սիլիկոնյան հովտի միջին և ավագ դպրոցները համարվում են լավագույնը ողջ ԱՄՆ-ում։ Եվ ես Ձեզ կարող եմ վստահությամբ ասել, որ «Այբ» դպրոցը որևէ կերպ չի զիջում այդ դպրոցներին։ «Այբ» դպրոցի և նրա տված կրթության մասին չեմ խոսի. դրա մասին կփաստեն մյուսները: Իրականությունն այն է, որ «Այբ» դպրոցը շատ ավելի հզոր է, քանի ԱՄՆ-ի՝ լավագույնը համարվող դպրոցներից շատերը։

Մեր նպատակը ՉԻ ԵՂԵԼ ՄԵԿ ԼԱՎ ԴՊՐՈՑ ՍՏԵՂԾԵԼԸ։ Մենք ցանկանում էինք զգալիորեն բարձրացնել կրթության նշաձողը Հայաստանում։ Դա նշանակում է լուսավորել և զարգացնել ուսուցիչներին՝ նրանց փոխանցելով դասավանդման նոր հմտություններ ու մեթոդներ, բարձրացնել նրանց աշխատավարձերը՝ ամսական 150 ԱՄՆ դոլարից հասցնելով 1000-ի, բարելավել սարքավորումներով հագեցվածությունն այն դպրոցներում, որոնք ձգտում են բարձրացնել կրթության նշաձողը, և ամենակարևորը՝ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել կրթական բովանդակությունը և այն դարձնել առաջատար։

Ահա, թե ինչու ենք ստեղծել «Այբ» կրթական հիմնադրամը, սկսել «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը, «Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը և այլն։

Ես գիտեմ, որ Դուք իսկական հայրենասեր եք. այնպես, ինչպես մենք: Ողջունում եմ «Այբ» համայնքի հետ հանդիպելու և մեր սիրելի Հայաստանի կրթական համակարգի բարելավման ուղիները քննարկելու Ձեր առաջարկը: Որպես ՀՀ կրթության նախարար՝ Ձեր ստանձնած աշխատանքը երկրում ամենաբարդերից մեկն է: «Այբ» համայնքի յուրաքանչյուր անդամ ի սրտե ցանկանում է, որ Դուք հաջողեք Հայաստանում կրթական համակարգի բարելավման Ձեր առաքելության ճանապարհին: Խնդրում ենք մեզ տեղեկացնել, թե երբ Ձեզ հարմար կլինի հանդիպել և անցնել գործնական քննարկումների:

ՀԳ Ստորև կարող եք դիտել իմ ելույթը՝ «Այբ» դպրոցի ավարտական հանդիսությանը։

Դավիթ Յան

«Այբ» դպրոցի համահիմնադիր

«Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր

FAST-ի (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ) խորհրդատվական խորհրդի անդամ

UWC Դիլիջանի նվիրատու

ABBYY ընկերության

հիմնադիր և նախագահ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

BACK_TO_TOP