Ի՞նչ է այս պահին հայտնի ԱՄՆ բազաներին Իրանի հարվածների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

Ի՞նչ է այս պահին հայտնի ԱՄՆ բազաներին Իրանի հարվածների մասին

17:00 08.01.2020

Վաղ առավոտյան Իրանի զինված ուժերի մեջ մտնող ԻՀՊԿ հրթիռային զորքերը հրթիռակոծել են Իրաքի տարածքում գտնվող ԱՄՆ բազաները։ Իրանական կողմն ասել է, որ իրենց հարվածների արդյունքում տասնյակ ամերիկացի զինծառայողներ են սպանվել, իսկ ամերիկյան կողմն ասում է՝ հարվածների հետևանքով ամերիկացի որևէ զինծառայող չի տուժել։

Հարվածները

Հրթիռային հարվածներն իրականացվել են Իրաքի հյուսիսում՝ քրդական տարածքում գտնվող Էրբիլի ամերիկյան բազայի ու երկրի արևելքում գտնվող «Ալ-Ասադ» ավիաբազայի ուղղություններով։ Ընդհանուր առմամբ արձակվել է շուրջ երկու տասնյակ հրթիռ, որոնց մեծ մասը հասել է նպատակին։ Ամերիկյան կողմը պնդում է՝ զինծառայողներ չեն զոհվել։ Հրթիռներն ընկել են զորամասերի այն հատվածներում, որտեղ այդ պահին զինծառայողներ չեն եղել։

Իրանական կողմը պաշտոնական հայտարարություն չի արել, թե ինչ հրթիռներ են կիրառվել ամերիկացիների դեմ։ Ցանցում, սակայն, հայտնվել են տեսանյութեր ու լուսանկարներ, որոնց հիման վրա մասնագետները եզրակացրել են, թե ինչ հրթիռներ են օգտագործվել հարձակման ժամանակ։

  1. «Ֆաթեհ» (Fateh-110) հրթիռները հիշատակվում են իրանական աղբյուրներում։ Դրանք բալիստիկ են և ունեն մինչև 300 կմ հեռահարություն։
  2. «Ղիամ» (Qiam-1) հրթիռների բեկորները հայտնաբերվել են իրաքյան ռազմաբազաների տարածքում, դրանցից մեկը եղել է չպայթած վիճակում։ Այս հրթիռները նույնպես բալիստիկ են ու կարող են թիրախներ խոցել մինչև 700-800 կմ հեռավորությունից։

Այս երկու հրթիռները, սակայն, ամենևին էլ ամենահեռահարը չեն Իրանի հրթիռային զինանոցում (ստորև՝ ինֆոգրաֆիկայում ներկայացված են այդ հրթիռների հեռահարությունները)։ Իրանական հրթիռների հեռահարությունը այժմ հասնում է մինչև 2000 կիլոմետրի։ Իսկ մշակման փուլում գտնվողները գերազանցելու են այդ ցուցանիշը, ինչպես Սումարի դեպքում։

Վրեժը

Այս հարվածները Իրանի պատասխանն են ԱՄՆ օդային հարձակմանը, որի ժամանակ սպանվեց Իրանի «Ղոդս» հատուկ զորամիավորման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Սոլեյմանիին վաղ առավոտյան հողին են հանձնել միայն այն բանից հետո, երբ հրթիռները հասել են իրենց թիրախներին։

Իրանական կողմը խոստացել էր, որ գեներալի վրեժը լուծելու է տարածաշրջանում ԱՄՆ դեմ գործողություններով։ Ամերիկյան կողմն էլ Իրաքում ու այլ պետություններում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել էր վտանգի մասին։ Սակայն բացի քաղաքացիականներից, ամերիկյան կողմը հսկայական զորք ունի Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում, որոնք էլ կարող էին և կարող են դառնալ Իրանի վրեժխնդրության թիրախներ։

Միայն հրթիռային սպառազինությամբ Իրանը ծածկում է ամբողջ Արաբական թերակղզին, Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածն ու այլ տեղեր, որտեղ կարող են գործել ամերիկյան ուժեր։

Սպասելիքները

Իրաքում ԱՄՆ բազաներին Իրանի կողմի հասցված հարվածներից հետո, կարծես, կողմերը ավելի զուսպ են եղել հռետորաբանության տեսանկյունից։ Սոլեյմանիի սպանությունը իրանական կողմում այնքան ծանր էին ընդունել, որ նույնիսկ եթե չցանկանային, պետք է վրեժ լուծեին համարժեք որևէ քայլով։ Դա անհրաժեշտ էր բնակչությանը ցույց տալու համար։

Այս պահին իրանական կողմն արդեն «մեծ շուքով» հայտարարել է ամերիկյան բազաներին հարվածելու մասին, ներկայացրել է տասնյակ զոհերի մասին տեղեկություններ։ Քարոզչական դաշտում սա կարող է բավարար լինել կրքերը թուլացնելու համար։ Ամերիկյան կողմն էլ հայտարարել է, որ զոհեր չունեն։

Հետևաբար, կա հավանականություն, որ պատասխան հրթիռակոծություններ չեն լինի։

Իրանի անունից երկրի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իրենք վրեժը լուծել են և հետագա էսկալացիա չեն ցանկանում։ Ամերիկյան կողմից էլ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ամեն ինչ լավ է»։ Միայն թե Թրամփը դեռ կարող է փոխել միտքը, քանի որ խոստացել է պաշտոնական հայտարարություն անել առավոտյան (Հայաստանի դեպքում` ստացվում է երեկոյան)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP