Չափազանց շահագրգռված ենք, որպեսզի աքսելերատորների ոլորտն ինտեգրվի մեր իրականությանը. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+9.09 oC

Չափազանց շահագրգռված ենք, որպեսզի աքսելերատորների ոլորտն ինտեգրվի մեր իրականությանը. վարչապետ

19:41 11.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում առաջին հանրօգուտ ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատորի՝ ImpactAim-ի պաշտոնական բացման արարողությանը: ImpactAim աքսելերատորը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործընկերության շրջանակում ստեղծված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կարևոր բաղադրիչներից է:

Կարևորելով նախաձեռնությունը՝ վարչապետ Կարապետյանը նշել է.

«ՄԱԿ-ի մեր գործընկերների մտահղացմամբ՝ այս աքսելերատորի նպատակը և´ գործող ստարտափերին, և´ վենչուրներին մաքսիմալ օժանդակելն է, հասկանալ՝ որքա՞ն ներդրումներ են անհրաժեշտ, հող նախապատրաստել այդ ներդրումների համար, աքսելերացիա անել այդ ընկերությունները, որպեսզի նաև իրենք կարողանան արդյունավետ մասնակցություն ունենալ ՄԱԿ-ի զարգացման նպատակների իրականացմանը: Մի քանի առիթով խոսել եմ աքսելերացիայի անհրաժեշտության մասին և այս պահին էլ եմ ցանկանում ֆիքսել. և´ ստարտափերի, և´ ինչ-որ առումով կայացած բիզնեսների համար չափազանց կարևոր է շուկաներում մրցունակ լինելը, այն կոմերցիալիզացնելը և կապիտալիզացնելը, ներդրումներ ներգրավելը, բիզնեսն ընդլայնելը, և կարծում եմ, որ այս հարթակը կծառայի այդ նպատակին: Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, և մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականությանը»:


Կառավարության ղեկավարի խոսքով՝ այսօր ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բաց մրցակցային պայմաններում բավական հետաքրքիր, լավ տեմպերով զարգացումներ են արձանագրվում: 

«Պետք է ֆիքսել, որ մեր ներկայացուցիչները կարող են հաջողակ լինել՝ նաև մրցելով մարդկային և ֆինանսական ռեսուրսների առումով շատ ավելի ուժեղ կառույցների հետ: Կառավարությունը մաքսիմալ շահագրգռված է և կօգտագործի իր ողջ ներուժը, որպեսզի կարողանանք աջակցել ձեզ՝ այս ոլորտը զարգացնելու և բիզնեսն ընդլայնելու գործում՝ թե´ երկրի ներսում,թե´ արտաքին շուկաներ գրավելու առումով», – ասել է Կարեն Կարապետյանը: 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն իր ելույթում նշել է, որ Հայաստանը լավ փորձարարական հարթակ է միջազգային կազմակերպությունների, հանրօգուտ ներդրողների և սոցիալական ձեռներեցների միջև ռազմավարական համագործակցության համար, և աքսելերատորի նախաձեռնությունը 2017 թ. մարտ ամսին կազմակերպված «Հանրօգուտ ներդրումներ միջազգային զարգացման համար» գլոբալ գագաթնաժողովի արդյունքներից է:

«Իր տեսակով այս աքսելերատորը կլինի առաջին հարթակը՝ ուղղված նորարարական և ավելի արդյունավետ մոտեցումների միջոցով սոցիալական բարիքի ստեղծմանը»,- ասել է նա:

ՄԱԶԾ հանրօգուտ ներդրումների (impact investment) ռազմավարության մաս հանդիսացող աքսելերատորը նոր նախաձեռնություն է, որի նպատակը ՄԱԶԾ-ի գլոբալ ցանցի և փորձի կիրառմամբ սոցիալական ձեռնարկությունների ու հանրօգուտ ուղղվածություն ունեցող ընկերությունների ազդեցության մեծացումն է Հայաստանում և այլ երկրներում՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: ՄԱԶԾ-ի նախաձեռնած աքսելերացիոն ծրագիրն իրականացվելու է ImpactHub Yerevan-ի և Catalyst Foundation-ի հետ համատեղ: ImpactAim աքսելերատորի առաջին փուլին ստացվել է 96 մասնակցության հայտ՝ աշխարհի 25 երկրից: Ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2017 թ. նոյեմբերին. այն կտևի 12 շաբաթ, կմասնակցեն 7 բիզնես ընկերություն և 2 ընկերություն՝ որպես ունկնդիր: Ուսումնական դասընթացների և հատուկ ծրագրի միջոցով ընկերությունները կարող են ամրապնդել իրենց շուկայական բազան, ընդլայնել ազդեցությունը և ավելացնել ներդրումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP