22:57 13.01.2020
Նիկիտա Միխալկովի թոռան բնակարանի պատուհանից մոդել է ընկել: Փողոցի հավաքարարի կողմից մայթին հայտնաբերել է մերկ աղջիկ, որը բազմաթիվ կոտրվածքներով հոսպիտալացրել է: Նախնական տվյալներով՝ աղջիկն ընկել է երրորդ հարկից:
Этой ночью из окна квартиры внука Никиты Михалкова выпала модель. Раздетую девушку прямо на тротуаре обнаружил дорожный рабочий, ее госпитализировали с множественными переломами. По предварительным данным, Ксения выпала с третьего этажа pic.twitter.com/Y6NhiWy3Gz
— Лента.ру (@lentaruofficial) January 12, 2020
Վնասվածքաբան Կոնստանտին Տերնովոյը հարցազրույցում մեկնաբանել է Մոսկվայի կենտրոնում գտնվող տան պատուհանից մոդել Քսենիա Պունտուսի ընկնելու միջադեպը:
Նա նշել է, որ բացի կոտրվածքներից՝ աղջիկը նաև գլուխն է հարվածել գետնին, ինչի հետևանքով ստացել է ուղեղի ցնցում և կորցրել հիշողությունը:
Ըստ նրա՝ նման միջադեպեր լինում են բավականին հաճախ: Բժիշկը հավելել է, որ մարդիկ, ովքեր հարբած վիճակում են, հաճախ ցանկանում են մաքուր օդ շնչել, ինչը կարող է հանգեցնել նրանց՝ պատուհանից դուրս ընկնելուն:
Միևնույն ժամանակ, Պունտուսին հայտնաբերած հավաքարարը նշել է, թե տուժածի մոտ հարբածության նշաններ չի նկատել:
Նշենք, որ դեպքից առաջ աղջիկը հանգստանում էր քաղաքի բարերից մեկում իր ընկերոջ՝ ռեժիսոր Նիկիտա Միխալկովի թոռ Անդրեյ Բակովի հետ: Տղամարդը ալկոհոլային խմիչք է օգտագործել, և ընկերները զույգին տարել են տուն: Դրանից հետո Բակովը գնացել է քնելու, նրան արթնացրել են դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները:
Մոդելը համագործակցել է տարբեր ապրանքանիշների հետ և հայտնվել նորաձևության բազմաթիվ ամսագրերի շապիկներին: Բացի այդ, նա նկարահավնել է Na-Na խմբի Zinaida երգի տեսահոլովակում:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում11:23 18.05.2025
Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...
11:00 18.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:33 18.05.2025
Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասինՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...
10:00 18.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարըՄայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...
23:52 17.05.2025
Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվելՄայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...