13:26 13.01.2020
Այսօր լրանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամենաողբերգական դրվագներից մեկի՝ Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցը։ 1990 թ. հունվարի 13-ին Բաքվի հայերի նկատմամբ նպատակաուղղված ճնշումները վերաճեցին համատարած և կազմակերպված կոտորածի։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
«Վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, բազմահազարանոց ամբոխը, Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) ակտիվիստների ղեկավարությամբ, բաժանվելով խմբերի, սկսեց հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «զտել» հայերից: Բացառիկ դաժանությամբ իրականացված վայրագությունների և սպանությունների մասին բազմաթիվ վկայություններ կան։
Նրանք, ում հաջողվել է խուսափել մահից, ենթարկվել են բռնի տեղահանման։ Հազարավոր հայեր լաստանավերով Կասպից ծովով տեղափոխվել են Թուրքմենական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաքի նավահանգիստ, այնտեղից էլ ինքնաթիռներով՝ Հայաստան և Ռուսաստան։
Ջարդերը շարունակվել են մի ամբողջ շաբաթ՝ Ադրբեջանի իշխանությունների, ներքին զորքերի և Խորհրդային բանակի Բաքվի բազմաքանակ կայազորի հանցավոր անգործության պայմաններում:
Հունվարի 18-ին Բաքվում հայկական ջարդերի, ինչպես նաև Շահումյանի շրջանի հայկական գյուղերի և Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձևը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով։
Միայն 1990 թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, հաղթահարելով ԱԱՃ զինված ջոկատների կատաղի դիմադրությունը, կանգնեցրին ջարդերը։
1988 թ. փետրվարից Ադրբեջանում իրականացված ջարդերի, տեղահանությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ այլ հանցագործությունների շարքում Բաքվի ջարդերը դարձան հայկական բնակչության դեմ իրագործված ամենաարյունալի զանգվածային հանցագործություններից մեկը։ Ըստ տարբեր տվյալների՝ ջարդերի արդյունքում սպանվել է 150-300 մարդ։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից ցեղասպան գործողությունների շարունակական ժխտումը և դրանք իրականացնողների հերոսացումը, ինչը դարձել է Բաքվի՝ քսենոֆոբիայի և հայատյացության քարոզչության քաղաքականության բաղկացուցիչ մասը։
Այսօր հայերի նկատմամբ ատելության արմատավորումը և այդ հիմքով հանցագործությունների խրախուսումը Ադրբեջանում բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի և ներթափանցել այդ երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտները՝ զգալի փոփոխություններ առաջացնելով ադրբեջանական հասարակության գիտակցության մեջ։
Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խնդիրը հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը։
Այդ բացասական գործընթացները հաղթահարելու և Ադրբեջանում քսենոֆոբիայի խնդրի առավել վատթարացում թույլ չտալու համար անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությամբ համալիր միջոցներ ձեռնարկել, ինչը թույլ կտա ադրբեջանական հանրությանը ձերբազատվել իշխանությունների կողմից արմատավորվող մարդատյաց նորմերից և կողմնորոշիչներից։
Հայերի հանդեպ ատելության բազմամյա քարոզչության պատճառով երևան եկած բացասական երևույթներն արմատախիլ անելու գործընթացում կարևոր քայլ կարող է դառնալ ադրբեջանական իշխանությունների կողմից պատասխանատվության ստանձնումը՝ հայկական բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործությունների, այդ թվում՝ Բաքվի ջարդերի համար։ Դա ոչ միայն թույլ կտա առողջացնել իրավիճակն Ադրբեջանում, այլև հնարավորություն կտա նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար»,- ասված է հայտարարության մեջ:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում17:23 18.05.2025
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
17:18 18.05.2025
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...
17:13 18.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունըՀռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...
16:39 18.05.2025
Անվտանգ երթևեկության մշակույթի ձևավորումը ՆԳՆ առաջնահերթություն․ իրազեկման միջոցառումներ դպրոցներումՆերքին գործերի նախարարությունը միացել է ՄԱԿ-ի Ճանապարհային անվտանգության համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման արշավին, որն անցկացվում է մայիսի 12-18-ը՝ «Անվտանգ ճանապարհներ հետիոտների և հեծանվորդների համար» խորագրով։ Նախաձեռնության շրջանակում նախարարությունը մասնակցում է գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվող միջոցառումներին՝ ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի և հանրության իրավագիտակցության բարձրացմանը։ Հերթական հանրային իրազեկման միջոցառումը մայիսի 17-ին էր՝ Երևանի Հանրապետության փողոցի […] ...
16:13 18.05.2025
Եղանակը՝ առաջիկա 5 օրերինԵրևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...
15:55 18.05.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՄայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...