Դատարանի տեխնիկան հին է, կրիչները չկարողացան հետազոտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+17.79 oC

Դատարանի տեխնիկան հին է, կրիչները չկարողացան հետազոտել

12:35 14.01.2020

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի և ևս 4 ամբաստանյալների գործով դատական նիստն այսօր էլ անսպասելի կարճ տևեց. դատարանը պետք է հետազոտեր քրեական գործի ապացույցները, մասնավորպես գաղտնալսված հեռախոսային խոսակցություները, սակայն պետական մեղադրող Արամ Արամյանն ասաց, որ ընդմիջման ժամանակ փորձել են դահլիճի տեխնիկան և դրանով հնարավորչէ   նորմալ հետազոտել այդ խոսակցությունները:

Նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 10-ը: Դատավոր Գագիկ Պողոսյանը նկատեց, որ համակարգիչներն իսկապես հին են, հաջորդ նիստին կփորձեն ապահովել տեխնիկա և մասնագետ՝  էլեկտրոնային կրիչները հետազոտելու համար:

Հիշեցնենք՝  Սամվել Բաբայանը Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝  «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ապօրինի գույքի՝ շրջանառությունից դուրս եկած թղթադրամները օրինականացնելու մեղադրանքով:

Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը դատապարտվել էին 3 և 2 տարվա ազատարզրկման: Վերաքննիչ դատարանն այդ  դատավճիռը թողել էր անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը 2018-ի հունիսի 25-ին գործը բեկանեց և ուղարկեց նոր քննության: Բաբայանը 15 պատգամավորների  անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով․Ռուբիո

13:10 15.05.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով․Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ​​ճանապարհով», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը՝ Անթալիա ժամանելով ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար։ Ռուբիոն նաև նշել է, որ […] ...

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում գտնել տվյալ տարածքի տիեզերական լուսանկարները. ԲՏԱ նախարար

12:58 15.05.2025

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում գտնել տվյալ տարածքի տիեզերական լուսանկարները. ԲՏԱ նախարար

Մարմարիկում կորած 2-ամյա երեխայի՝ Տիգրան Պետրոսյանի որոնողական աշխատանքների շրջանակում փորձ է արվում տիեզերական լուսանկարներ գտնելու ուղղությամբ, սակայն վերջին լուսանկարները, որոնք հաջողվել է ձեռք բերել, թվագրվում են ապրիլի 26-ով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը նշեց, որ վերջին հասանելի լուսանկարները տվյալ տարածքից արվել են ապրիլի 26-ին, […] ...

Եղանակը՝ առաջիկա օրերին

12:55 15.05.2025

Եղանակը՝ առաջիկա օրերին

Մայիսի 15-ի ցերեկը հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ի ցերեկն առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է […] ...

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

12:44 15.05.2025

ԵՊՀ-ականները՝ մեկ հարթակում. մեկնարկել է ԵՊՀ շրջանավարտների ֆորումը

Երևանի պետական համալսարանում առաջին անգամ անցկացվում է ԵՊՀ շրջանավարտների ֆորում, որի նպատակը համալսարանական համայնքի համար հաղորդակցման և համագործակցության հարթակի ստեղծումն է։ ԵՊՀ տարբեր տարիների շրջանավարտները հնարավորություն կունենան քննարկելու արդիական խնդիրներ, ներկայացնելու իրենց մասնագիտական փորձն ու ձեռքբերումները, անդրադառնալու Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին ու մարտահրավերներին: Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ […] ...

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

12:32 15.05.2025

Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

12:19 15.05.2025

Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։   ...

BACK_TO_TOP