14:00 14.01.2020
Վերջապես Գյումրիի նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի վերջին բնակիչների բնակարանային խնդիրը լուծված է համարվում: Շուրջ 70 տարի միասին նույն հանրակացարանում ապրած 3 տարեց կանանց հատկացվել են սոցիալական բնակարաններ: 30 տարում, ի վերջո, հաջողվեց դատարկել խիստ վթարային ու փլուզումներով հայտնի շենքը, որից բաժանվելն ամենադժվարը միայնակ 3 տարեց կանանց համար էր: Կոմունալ հարմարություններից զուրկ, խարխուլ շենքից երկու օր է` վերջին բնակիչների գույքն է տեղափոխվում նոր հասցե:
70 տարի անց երեք տարեց կանանց բնակության հասցեն փոխվում է. Գարեգին Նժդեհ փողոցից տեղափոխվում են Մովսես Խորենացի: 5-օրյա ժամկետ է տրվել հանրակացարանի շենքն ազատելու համար: Սա արդեն ոչ թե դատարանի պահանջ է, որն անցած տարվանից ներկայացվում էր նրանց, այլ քաղաքապետարանի: Պահանջին չենթարկվել չեն կարող, բայց երեք կանայք հիմա էլ նոր պատճառներ ունեին դժգոհելու, թեև 70 տարի հավաքած գույքի մասն արդեն դրսում էր:
Վերջին բնակիչների բնակության խնդրի լուծումը ենթադրում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող վթարային ու կիսափուլ շենքի ապամոնտաժման հարցը կդառնա հրատապ: Քառահարկ հանրակացարանը, սակայն, մեկ տիրոջ պատկանող շինություն չէ: Ունի մի քանի սեփականատեր, առուծախի գործարքներ են կատարվել պաշտոնյաների, գործարարների անուններով, բայց այդպես էլ 30 տարում չեն լուծվել շենքի քանդման, տարածքի կառուցապատման հարցերը:
2005 թվականից շենքը գործարար Ենոք Սարգսյանին էր պատկանում, իսկ մինչ այդ սեփականատերը նախկին տեքստիլի կոմբինատի տնօրեն Հունան Ավետիսյանն էր: Վերջին սեփականատերը` Ենոք Սարգսյանն էլ հասցրել է մեկ տարվա ընթացքում շենքը վաճառել մեկ այլ գործարարի: Նոր սեփականատիրոջ անունը Գյումրիի քաղաքապետը չի շտապում հայտնել:
Ենոք Սարգսյանը շենքի առքուվաճառքի գործարքը կատարել է գյումրեցի գործարար Լյովա Գաբոյանի հետ: Ներկայումս շենքի ու տարածքային խնդիրները լուծելու պահանջները նրան են ուղղվելու:
Տարածքի սեփականատերը, ըստ էության, համարվում է նաև վթարային շենքը քանդելու պատասխանատուն: Ապամոնտաժման ժամկետներ նոր սեփականատերը չի կարող նշել. փաստաթղթային անհամապատասխանությունները կարգավորելու խնդիրներ ունի, այդ թվում` խանգարում են շենքի առաջին հարկի վաճառված տարածքները, որոնք այժմ չգործող օբյեկտներ և ունեն տարբեր սեփականատերեր:
Նրանք էլ իրենց հերթին են պահանջներ ներկայացնողի դերից հանդես եկել:
15:28 27.07.2025
«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու համար: Այս մասին հայտնում է The Athtletic-ը։ Նախնական տեղեկություններով` «Բարսելոնան» վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում անգլիական ակումբին ստիպված կլիներ վճարել 5 միլիոն եվրո տուգանք։ «Մանչեսթեր Յունայթեդը» նման պրակտիկա արդեն կիրառել է «Չելսիի» հետ պայմանագրով, երբ լոնդոնյան ակումբը հրաժարվեց Ջեյդոն Սանչոյի […] ...
15:16 27.07.2025
Ազատի ջրամբարում որոնվում է 16-ամյա տղայի մարմինըՀուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել փրկարարները: Այս պահին ՀՆՓԱԻԿ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն […] ...
15:03 27.07.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հուլիսի 27-31-ըՀանրապետության տարածքում հուլիսի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ը և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու […] ...
14:48 27.07.2025
Իսրայելի բանակը Գազայի հատվածում ամեն օր մարտավարական ժամանակավոր հրադադար է կհայտարարիԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածի որոշ շրջաններում մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների ամենօրյա մարտավարական դադարի մասին: «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի պաշտպանության բանակի կողմից Գազայի հատված մտնող մարդասիրական օգնության ծավալը մեծացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, այսօրվանից (հուլիսի 27-ին) սկսած կհայտարարվի մարդասիրական նպատակներով ռազմական գործողությունների տեղական մարտավարական դադար», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության […] ...
14:38 27.07.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 11:10-ից դադարեցվել է Երևան քաղաքի Գր․Լուսավորչի փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի, Արշակունյաց 1-ին և 2-րդ նրբանցնքներով պարփակված փողոցների, «Բրյուսով» թաղամասի, Արշակունյաց պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Արշակունյաց թիվ 39/9 բազմաբնակարան շենքի […] ...
14:21 27.07.2025
Ռուբիոն կարծում է, որ Վենսը կարող է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2028 թվականինԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը կարող է դառնալ պետության ղեկավարի թեկնածու 2028 թվականի ընտրություններում: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կարծում եմ՝ Ջ.Դ.-ն հիանալի թեկնածու կլինի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ Ռուբիոյին նաև հարցրել են, թե արդյոք նա պլանավորում է առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում: «Երբեք չգիտես, թե ինչ է սպասվում […] ...